

Որպես Կենսաբազմազանության հաջորդ համաժողովն հյուրընկալող երկիր, նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ:
Նոյեմբեր ամսին Կոլումբիայի Կալի քաղաքում կայացած Կենսաբազմազանության մասին կողմերի հանդիպմանն Հայաստանի Հանրապետությունն ընտրվեց որպես կողմերի հաջորդ համաժողովը` COP17 -ը հյուրընկալող երկիր:
Սաուդյան Արաբիայում ընթացող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորած պատվիրակությունը առիթ ունեցավ հանդիպել կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շումեյքերին և քննարկել բնապահպանական խոշորագույն միջոցառման կազմակերպման վերաբերյալ հարցեր:
Նախարարը տիկին Շումեյքերին տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը ամենայն պատասխանատվությամբ է մոտենում միջոցառման հյուրընկալությանը և որ վարչապետի որոշմամբ արդեն իսկ ստեղծվել է համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտե, որը գլխավորում է վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը:
Իր հերթին տիկին Շումեյքերը շնորհավորել է Հայաստանին հաղթանակի առթիվ և նշել, քարտուղարությունը պատրաստակամ է աջակցել երկրին կազմակերպչական հարցերում:
Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքները` խոսելով COP17-ի կազմակերպման երկրի տեսլականից, գույքագրված ռեսուրսներից և առկա մարտահրավերներից:
Մաթևոսյանը նաև տեղեկացրել է, որ բացի կոմիտեից, աշխատսնքների կազմակերպմանը կներգրավվի նաև ավելի լայն բնապահպանական հանրություն:
Կողմերը քննարկել են ենթակառուցվածքներին, ֆինանսներին և հյուրընկալմանն առընչվող հարցերի լայն շրջանակ:
Պայմանավորվել են սերտորեն համագործակցել մինչև գնահատող առաքելության Հայաստան այցը:
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…