Գործընկերային նյութեր
09.12.2024

Հոբելյանական ընթրիք՝ Հայաստանի և Կոլումբիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ

Հոբելյանական ընթրիք՝ Հայաստանի և Կոլումբիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության և Կոլումբիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առիթով ՀՀ-ում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի հրավերով կայացել է հոբելյանական ընթրիք։

Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության դեսպան Հեկտոր Արենաս Նեյրանը, Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպաններ, փոխդեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական մարմինների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի համոզմամբ երկուստեք շահերից է բխում շարունակել ակտիվացնել առևտրային, մշակութային և զբոսաշրջային շփումները մեր կառավարությունների, գործարարների և ժողովուրդների միջև: Դեսպան Հեկտոր Արենաս Նեյրանը երրորդ անգամ է Հայաստան այցելում, արդեն երկրորդ անգամ՝ դեսպանի կարգավիճակում:

Նա խոստովանում է, որ Հայաստանը գրավել է իրեն հարուստ պատմությամբ՝ միահյուսված քրիստոնեության և համաշխարհային մարդկության պատմությամբ․

«Ուրախ ենք նշել Կոլումբիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Աշխատել ենք տարբեր ոլորտներում՝ մշակութային, ակադեմիական: Նպատակ ունենք շարունակել աշխատել այնպիսի ոլորտների շուրջ, ինչպիսիք են մշակութային դիվանագիտությունը, գաստրոնոմիկ, կրթական, սպորտային դիվանագիտությունը և նաև փորձել գտնել հնարավորություններ մեր երկու երկրների միջև առևտրային կապերի ամրապնդման համար: Ցանկանում ենք ծրագրեր իրականացնել նաև գրականության ոլորտում, քանի որ գիտենք, որ Հայաստանում շատերը հետաքրքրված են լատինամերիկյան և կոլումբիական գրականությամբ», – ասել է նա:

Ի դեպ, ընթրիքի համար հատուկ Հայաստան էր ժամանել կոլումբիացի շեֆ-խոհարար Լուսիանա Կայենը, ով մասնագիտացել է Կոլումբիայի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խոհանոցում, կակաոյի և սուրճի փորձագետ է: Լուսիանա Կայենն առաջին անգամ էր Հայաստանում․

«Ես ծանոթ եմ Հայաստանին, և մեր երկրում կա մի շրջան, որը կոչվում է Արմենիա: Այնտեղ սուրճ են աճեցնում: Այն շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար: Հայաստանում եմ արդեն երկու կամ երեք օր, և իմ տպավորությունը մարդկանցից և մշակույթից շատ խորն է: Մարդիկ այստեղ շատ բարի են: Մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն»,- ասել է նա:

Ընթրիքի ընթացքում հյուրերը համտեսել են Լուսիանայի կազմած հատուկ ճաշացանկից կոլումբիական խոհանոցի յուրահատուկ ուտեստներ՝ վայելելով կոլումբիական երաժշտություն և պարեր:

Հայաստանի և Կոլումբիայի միջև հարաբերությունների սերտացման ուղղությամբ երկու երկրներն էլ ջանքեր են ներդնում՝ կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում, համագործակցության ընդլայնումը:

Լրահոս
Մինսկին ու Երևանին միավորում են պատմական ընդհանուր էջերը. Լուկաշենկո
11:55
Մինսկին ու Երևանին միավորում են պատմական ընդհանուր էջերը. Լուկաշենկո
Քանի դեռ ունենք ապագան կառուցելու կամք, ՀՀ Անկախության պատմությունը չի կարող ավարտված լինել․ Օհանյան
11:35
Քանի դեռ ունենք ապագան կառուցելու կամք, ՀՀ Անկախության պատմությունը չի կարող ավարտված լինել․ Օհանյան
Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ
11:19
Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ
Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն
11:07
Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն
Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ. Ռուբինյան
11:05
Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ. Ռուբինյան
Այսօր ՀՀ անկախության 35-ամյակն է
11:02
Այսօր ՀՀ անկախության 35-ամյակն է
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
18:20
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
17:56
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
16:53
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
16:00
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
14:35
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
13:41
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
13:09
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
12:02
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
18:52
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան