Լրահոս 24/7

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի ավելի քան 75 օբյեկտի

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի ավելի քան 75 օբյեկտի
Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումից հետո ԱՄՆ ուժերը կիրակի՝ դեկտեմբերի 8-ին, հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» (ԻՊ) ավելի քան 75 օբյեկտներին Սիրիայի կենտրոնում։ Հարձակման նպատակն էր կանխել ԻՊ-ի փորձերը՝ օգտվելու երկրում առկա անկայուն իրավիճակից, պարզաբանել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։

Գործողությանը մասնակցել են B-52 ռազմավարական ռմբակոծիչներ, F-15 կործանիչներ և A-10 գրոհային ինքնաթիռներ։ «Սիրիայի բոլոր խմբավորումները պետք է հասկանան, որ պատասխանատվության կենթարկվեն, եթե համագործակցեն կամ աջակցեն ԻՊ-ին»,- ասել է հրամանատար Մայքլ Կուրիլան:

Սիրիայի զինված խմբավորումները նոյեմբերի վերջին լայնածավալ հարձակում սկսեցին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարական ուժերի դեմ։ Մի քանի օրվա ընթացքում նրանց հաջողվեց մտնել երկրի մեծությամբ երկրորդ քաղաք՝ Հալեպ, հսկողության տակ վերցնել ևս մի քանի խոշոր բնակավայր։ Դեկտեմբերի 8-ին նրանք պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ մտել են մայրաքաղաք Դամասկոս և տապալել Բաշար ալ Ասադի իշխանությունը։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

7 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

26 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

37 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

56 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago