Լրահոս 24/7

Նավթի գների աճ՝ վերջին զարգացումների ֆոնին

Երկուշաբթի օրը նավթի գներն աճել են ավելի քան 1%-ով, քանի որ գլխավոր ներկրող Չինաստանը 2010 թվականից ի վեր առաջին անգամ քայլ է կատարել դեպի թուլացած դրամավարկային քաղաքականություն՝ նպատակ ունենալով խթանել տնտեսական աճը. հայտնում է Reuters գործակալությունը։

Brent տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են 94 ցենտով կամ 1,32%-ով՝ հասնելով 72,06 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: ԱՄՆ West Texas Intermediate (WTI) նավթի ֆյուչերսների արժեքն աճել է 1 դոլարով կամ 1,49%-ով և կազմել 68,20 դոլար։

«Չինաստանում դրամավարկային քաղաքականության դիրքորոշման մեղմացումը, ամենայն հավանականությամբ, նավթի գնի վերականգնման շարժիչ ուժն է՝ աջակցելով ռիսկային տրամադրություններին»,- ասել է UBS-ի վերլուծաբան Ջովանի Ստաունովոն:

Mitsubishi UFJ Research and Consulting-ի ավագ տնտեսագետ Տոմոմիչի Ակուտան էլ հայտնել է, թե «Սիրիայի իրադարձությունները Մերձավոր Արևելքում ավելացրել են քաղաքական անորոշության նոր մակարդակ՝ որոշակի աջակցություն ցուցաբերելով շուկային»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

13 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

32 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

44 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

1 hour ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

16 hours ago