Գործընկերային նյութեր
23.12.2024

Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում

Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում

Ս.թ. դեկտեմբերի 13-ին InterContinental Ras Al Khaimah-ում Fastex-ի նախաձեռնությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ մեկ հարկի տակ համախմբելով Web3 առաջնորդներին, նորարարական գաղափարներով հետաքրքվողներին և ոլորտի փորձագետներին։

Միջոցառման հիմնական նպատակը բլոկչեյն տեխնոլոգիաների և դրա փոխակերպող ներուժի բացահայտումը և ինտեգրացիան էր Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, որտեղ մեծ արագությամբ զարգանում է թվային աշխարհը։

Harmony Meetup VI-ի մի քանի օրերի ընթացքում ներկայացվել են ոլորտային կարևոր թեմաներ, բացահայտվել արդյունավետ գործակցության հնարավորություններ, անդրադարձ է կատարվել ապակենտրոնացված ֆինանսների ապագային, թվային ինքնությանը և բլոկչեյն նորարարություններին, տեղի են ունեցել ուշագրավ պանելային քննարկումներ՝ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը կիսվել է Fastex-ի վերջին ձեռբերումներով, այդ թվում՝ PoSA կոնսենսուսային ալգորիթմի թողարկմամբ, որն իր հերթին ապահովում է Բահամուտ ցանցի կայունությունն ու անվտանգությունը:

Իր խոսքում պարոն Աբրահամյանը նշել է․

«Harmony Meetup VI-ն արտացոլում է մեր նվիրումը՝ ստեղծելու հարմարավետ Web3 էկոհամակարգ։ Մենք նպատակաուղղված ենք ստեղծել զարգացող հարթակ, որը կբացահայտի ապակենտրոնացված ֆինանսների ընձեռած հնարավորությունները»։

«Բլոկչեյնի ներուժը․ ռազմավարական առաջնորդությունն օրենսդրական կարգավորումների, տվյալների պահպանման և նորարարության» թեմայով պանելային քննարկումը վարել է CoinDesk-ի լրագրող Ջեֆֆ Ուիլսերը։

Պանելային քննարկմանը մասնակցել են ոլորտի առաջատար ներկայացուցիչներ, այդ թվում՝ Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում Zodia Custody-ի վաճառքների գծով ղեկավար Ջերի Աֆենտակիսը, Novo Capital-ի ներկայացուցիչ Թիմ Չենը, iAdvisory-ի հիմնադիր Կառլ Թլայսը, Dubai Blockchain Centre-ի տեխնոլոգիական գծով տնօրեն Իգոր Արխիպենկոն և Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։

Novo Capital-ի ներկայացուցիչ Թիմ Չենն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանի վերջին միտումներին. «Մերձավոր Արևելքում այս պահին ակտիվ ընթանում է թվային ակտիվների թոքենիզացիան։ Ի տարբերություն ԱՄՆ-ում կամ այլ տարածաշրջաններում կայուն քոինների արժեքների` ԱՄԷ-ում դրանք ավելի ցածր են։ Սա բլոկչեյն ոլորտում հիանալի ներդրում է առաջիկա 5 տարիների կտրվածքով», – ասել է նա:

Պանելային քննարկումների ժամանակ Web3 մասնագետներն անդրադարձել են օրենսդրական կարգավորումների, տվյալների պահպանման, անվտագության մեխանիզմների, իրավական ոլորտում գործունեություն ծավալելու առանձնահատկություններին, զարգացող միջավայր ստեղծելու մեխանիզմների մշակման գործընթացներին, ինչպես նաև ապակենտրոնացված միջավայրում թվային ինքնության, խաղային և NFT ոլորտի վերջին միտումների հետ դրանք միավորելու հնարավորություններին։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։

Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

Լրահոս
Քանի դեռ ունենք ապագան կառուցելու կամք, ՀՀ Անկախության պատմությունը չի կարող ավարտված լինել․ Օհանյան
11:35
Քանի դեռ ունենք ապագան կառուցելու կամք, ՀՀ Անկախության պատմությունը չի կարող ավարտված լինել․ Օհանյան
Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ
11:19
Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ
Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն
11:07
Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն
Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ. Ռուբինյան
11:05
Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ. Ռուբինյան
Այսօր ՀՀ անկախության 35-ամյակն է
11:02
Այսօր ՀՀ անկախության 35-ամյակն է
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
18:20
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
17:56
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
16:53
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
16:00
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
14:35
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
13:41
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
13:09
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
12:02
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
18:52
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
16:58
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան