ԱԺ պատգամավորի օգնական Միքայել Միքայելյանը գրել է.
«Այս օրերին հայկական մեդիադաշտում, վերլուծաբանների, ընդդիմադիր պատգամավորների և այլոց կողմից բազմիցս արծարծվել է Ադրբեջանի պնդումները 300,000 ադրբեջանցիների թեմայով:
Մեծ ուշադրություն է դարձվում այդ անհեթեթության լուսաբանումը, սակայն խորհրդային Ադրբեջանից բռնի տեղահանված ավելի քան 500,000 հայերի և նրանց հարյուր հազարավոր ժառանգների ճակատագիրը հաճախ մնում է պատմական լուսանցքում։
Մեդիայի և քաղաքական դաշտի երկակի ստանդարտներն են, որ որոշակի շրջանակներն այդքան հեշտությամբ հիշեցնում են ադրբեջանական փախստականների մասին՝ անտեսելով սեփական հայրենակիցների ցավը:
Սա ոչ միայն անարդարություն է նրանց նկատմամբ, այլ նաև մեր ազգային ինքնության նկատմամբ հարված: Այս մոտեցումը խեղաթյուրում է իրականությունը՝ թողնելով զգացում, թե մենք ինքներս չենք կարևորում մեր հայրենակիցների կրած տառապանքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ խոսել է Խորհրդային Ադրբեջանից բռնի տեղահանված ավելի քան 500,000 փախստականների իրավունքների մասին։
Նվազագույնը մեդիադաշտում ամեն օր պետք է ակտիվորեն բարձրաձայնենք հայ փախստականների հարցը, ներկայացնենք այն փաստերով ու վկայություններով։
Մեր փախստականների ձայնը չպետք է լռեցվի՝ ո՛չ այսօր, ո՛չ էլ երբևէ»։
ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…
Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…