Գործընկերային նյութեր
25.12.2024

Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132 000 FTN-ով

Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132 000 FTN-ով

Ս.թ. դեկտեմբերի 20-ին Fastex-ը, ամփոփելով անցնող տարվա սպորտային ձեռքբերումները, FTN-ներով է պարգևատրել հայկական սպորտի ոլորտում իրենց ներդրումն ունեցած մարզիկներին, մարզչական և բժշկական անձնակազմին՝ ոլորտում գրանցած հաջողությունների համար։

Fastex-ը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը կարևորում են սպորտի զարգացումը Հայաստանում։ Ընկերությունը հայկական սպորտին այս տարի տրամադրել է շուրջ 712 000 FTN, որը տրամադրման օրվա փոխարժեքով հավասար է 673 մլն դրամի։ Մինչև 2030 թ.-ը Fastex-ը ծրագրում է հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է 5 մլն FTN։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին, ասել է․

«Fastex-ը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը կարևորում են սպորտի զարգացումը Հայաստանում և մշտապես ցուցաբերում աջակցություն։ Մեծ հպարտություն ենք ապրում միջազգային ասպարեզներում հայ մարզիկների գրանցած հաղթանակներին ականատես լինելով։

Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին, մարզիչներին և ֆեդերացիաների ներկայացուցիչներին այսօր տրամադրելու ենք 132 000 FTN, որն այս պահի փոխարժեքով համարժեք է 175 մլն դրամի։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր խոսքում նշել է․

«Fastex-ի աջակցությամբ հայ մարզիկներն այս տարի մասնակցել են մի շարք կարևորագույն միջազգային առաջնություններին, մասնավորապես՝ Փարիզում կայացած Օլիմպիական խաղերին։ Հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել կարատեի Եվրոպայի առաջնությունը, հոկեյի Դ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, վոլեյբոլի 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Հենց այս խանդավառության և աջակցության շնորհիվ մեր մարզիկներն այս տարի միջազգային տարբեր մրցաշարերում նվաճեցին 384 մեդալ, որից 118-ը՝ ոսկե։

Տարին փառահեղ ավարտով եզրափակեցին մեր ծանրորդրները, մասնավորապես՝ Վարազդատ Լալայանը, ով պատմության մեջ առաջին անգամ գերծանր քաշային կարգում նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը»։

Fastex-ը շարունակելու է խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը՝ աջակցելով ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակներին։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

Լրահոս
Քանի դեռ ունենք ապագան կառուցելու կամք, ՀՀ Անկախության պատմությունը չի կարող ավարտված լինել․ Օհանյան
11:35
Քանի դեռ ունենք ապագան կառուցելու կամք, ՀՀ Անկախության պատմությունը չի կարող ավարտված լինել․ Օհանյան
Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ
11:19
Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ
Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն
11:07
Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն
Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ. Ռուբինյան
11:05
Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ. Ռուբինյան
Այսօր ՀՀ անկախության 35-ամյակն է
11:02
Այսօր ՀՀ անկախության 35-ամյակն է
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
18:20
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
17:56
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
16:53
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
16:00
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
14:35
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
13:41
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
13:09
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
12:02
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
18:52
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
16:58
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան