Լրահոս 24/7

Բնապահպանական աղետ է հասունանում Հրազդանի կիրճի՝ դեպի Զովունի գնացող հատվածում

Երևան համայնքի վարչական սահմաններից դուրս՝ մի քանի մետր այն կողմ, Հրազդանի կիրճի՝ դեպի Զովունի գնացող հատվածում բնապահպանական աղետ է հասունանում։ Մեկ այլ վայրից՝ հավանաբար շինարարության տարածքից հիմքերից փորված լիցքերը՝ քարի և ընդերքից հանված զանգվածի տեսքով բերվում և թափվում են այստեղ։ Բերված շինարարական զանգվածը այնքան է կուտակվել կիրճի տարածքում, որ նույնիսկ հասնում է Հրազդան գետին և տեղ-տեղ գրեթե փակում է հունը։

Սա բնապահպանական աղետի պատճառ կարող է դառնալ՝ մեծ վնաս հասցնելով շրջակա միջավայրին և հարակից շրջաններին։ Հատկանշական է, որ Հրազդանի կիրճը ոչ միայն բնապահպանական, այլև զբոսաշրջային նշանակություն ունի։ Կիրճն աղբավայրի վերածվելով՝ ոչ միայն կորցնում է հանրային գրավչությունը, այլև ինքնին դառնում բնապահպանական խնդիրների պատճառ։

Radar Armenia-ն դիմեց պատկան մարմիններին՝ հասկանալու խնդիրն ու դրա լուծումները։ Գրավոր և բանավոր հարցումներ են իրականացվել Բնապահպանության և ընդերքի տեսչությանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Շրջակա միջավայրի նախարարություններին։

Ըստ դեռևս ճշտման ենթակա տեղեկատվության՝ փաստացի շինարարական աղբավայրի վերածված այդ հատվածը մասնավոր սեփականություն է, և առաջին անգամը չէ, որ այդտեղ շինաղբի կուտակումներ են հայտնվում։ Նախկինում ևս նման դեպք է արձանագրվել, և զգուշացումներից հետո հեռացվել է։ Այս անգամ, սակայն, Հրազդան գետի հունը փակման վտանգի է հասել։

Թիվ 1

Recent Posts

Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար

ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…

14 hours ago

Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…

14 hours ago

Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…

15 hours ago

Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…

16 hours ago

Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց շենքից․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…

17 hours ago

Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին

Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…

18 hours ago