Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Եթե բանակցային գործընթացի հաջորդայնության պահպանումն անհրաժեշտություն է»,- այդ մասին ԱրցախԹՎ-ին հարցազրույցում ասել եմ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանի այսօրվա քննադատներից շատերը ոգեւորված էին «Մադրիդյան սկզբունքները» ռեւիզիայի ենթարկելու նրա քաղաքականությամբ, ապա 1998թ. իշխանափոխությունից/իշխանազավթումից հազիվ մեկ ամիս անց Հայաստանն ինչու՞ Ռուսաստանին խնդրեց, որ Ադրբեջանին ներկայացնի ԼՂ կարգավորման «ընդհանուր պետություն» առաջարկությունը:
Չէ՞ որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառն այն էր, որ «հայտնի ուժերը» նրա սեղանին էին դրել անկախ ԼՂՀ 8 հազար քկմ. տարածքով քարտեզը եւ հայտարարել, որ դա առավելագույն զիջումն է: Ինչու՞ նույն մարդիկ առաջարկեցին, որ ԼՂ-ն գրեթե կրկնակի պակաս տարածքով «հանրապետական տիպի պետական կազմավորում» լինի Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում եւ արժանացան Հեյդար Ալիեւի բացահայտ ծաղրին: Այս հարցն, իհարկե, Նիկոլ Փաշինյանին պատմա-քաղաքական պատախանատվությունից չի ազատում, բայց պատասխանատվության տակ է թողնում նաեւ նախընթաց շրջանը չեղարկելու եւ բանակցությունները սեփական կետից սկսելու նախադեպ ստեղծածների»։
ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…
Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…