Իսրայելը MK-84 ծանր ռումբերի խմբաքանակ է ստացել ԱՄՆ-ից այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերացրեց իր նախորդ Ջո Բայդենի վարչակազմի կողմից սահմանված զենքի արտահանման արգելքը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը։
MK-84-ը 2000 ֆունտ կշռով չկառավարվող ռումբ է, որը կարող է ծակել բետոնի և մետաղի հաստ շերտը՝ մեծ շառավղով ավերածության հանգեցնելով:
«Այսօր երեկոյան Իսրայել ժամանած զինամթերքի խմբաքանակը, որը հրապարակվել է Թրամփի վարչակազմի կողմից, նշանակալի ներդրում է Իսրայելի ռազմաօդային ուժերի և Իսրայելի պաշտպանության բանակի համար և Իսրայելի ու Միացյալ Նահանգների միջև ամուր դաշինքի ևս մեկ ապացույց է», – ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
Պատերազմի սկզբից Վաշինգտոնը հայտարարել է Իսրայելին միլիարդավոր դոլարների օգնություն հատկացնելու մասին:
Նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հրաժարվել էր թույլատրել ռումբերի արտահանումը Իսրայել՝ Գազայի հատվածի խիտ բնակեցված շրջանների համար հետևանքների մտահոգությունների պատճառով։
Սակայն ԱՄՆ-ը հազարավոր 2000 ֆունտանոց ռումբեր ուղարկեց Իսրայել այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայից հարձակվեցին Իսրայելի վրա, բայց ավելի ուշ չեղարկեց մատակարարումներից մեկը:
Անվյալ ամիս Թրամփը հանեց այդ արգելքը։
ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…
Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…