Լրահոս 24/7

Արհեստական բանականություն YouTube-ի նոր գործառույթում

YouTube-ը ներկայացրել է Dream Screen նորացված գործառույթը. գրում է Kommersant-ը։

Այժմ այն թույլ է տալիս կարճ տեսանյութերի՝ Shorts բաժնի համար տեքստային նկարագրության հիման վրա ստեղծել ամբողջական տեսանյութեր: Գործիքը աշխատում է Google Veo 2 նեյրոցանցի հիման վրա և օգտատերերին հնարավորություն է տալիս ընտրել տեսանյութերի ոճերը, էֆեկտները և տևողությունը:

Նախկինում DreamScreen-ը կարող էր օգտագործվել միայն ֆոն ստեղծելու համար, բայց այժմ դրա օգնությամբ ստեղծված տեսանյութերը կհրապարակվեն Shorts-ում: Դա անելու համար պետք է ակտիվացնել տեսախցիկը, բացել մեդիա ֆայլերի ընտրության վահանակը, սեղմել «ստեղծել» կոճակը և մուտքագրել տեքստային հարցում: Գործառույթն արդեն հասանելի է ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում և Նոր Զելանդիայում: Հետագայում YouTube-ը նախատեսում է ընդլայնել աշխարհագրությունը, սակայն հստակ ժամկետներ չի նշում:

Ստեղծված բոլոր տեսանյութերը կմատնանշեն AI-ի օգտագործման փաստը:

Թիվ 1

Recent Posts

Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար

ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…

7 hours ago

Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…

7 hours ago

Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…

8 hours ago

Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…

9 hours ago

Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց շենքից․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…

9 hours ago

Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին

Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…

11 hours ago