Ռուսաստանի զինված ուժերի 810-րդ գվարդիական առանձին ծովային բրիգադի զինծառայողները հատել են պետական սահմանը Կուրսկի շրջանում և ներթափանցել Ուկրաինայի տարածք։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում անօդաչու թռչող սարքերի գործարան այցելության ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Коммерсантъ-ի թղթակիցը։
«Բառացիորեն մեկ ժամ առաջ ինձ զեկուցեցին, որ այս գիշեր 810-րդ բրիգադի մարտիկները հատել են Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանը և դուրս եկել հակառակորդի տարածք»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ նման իրավիճակ է դիտարկվում նաև ամբողջ ճակատային գծում։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Կուրսկի շրջանի Սուդժանսկի շրջանում գտնվող Սվերդլիկովո գյուղի «ազատագրման» ընթացքում ռուսական տուլյան դեսանտային ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Սուդժա-Ռիլսկ ավտոճանապարհի վրա։
Հիշեցնենք, որ Կուրսկի շրջանում ռազմական գործողությունները շարունակվում են 2024 թվականի օգոստոսի 6-ից։ ՌԴ ՊՆ տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 510 զինվոր, իսկ ռազմական գործողությունների սկզբից՝ ավելի քան 62 հազար։ Ըստ նույն աղբյուրի՝ «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները փետրվարի 17-ին ամբողջությամբ վերցրել են Սվերդլիկովոյի վերահսկողությունը։
ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…
Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…