Լրահոս 24/7

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին՝ ինչի՞ համար է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, և ի՞նչ գործնական նշանակություն ունի:

«Այն, ըստ էության, մի ծրագիր է, մի շրջանակ, որը պայմանավորում է այն որդեգրած անձի, խմբի, ժողովրդի, հանրության, պետության գործողությունները երկարաժամկետ կտրվածքով՝ անկախ նրանից՝ ամեն օր մենք այդ գաղափարախոսության վրա հղում ենք անում, թե չէ: Բայց մեր ամենօրյա կամ այդ գաղափարախոսությունը որդեգրած մարդու, մարդկանց խմբի, հանրության, պետության, ժողովրդի ամենօրյա գործողությունները և գործելակարգերը բխում են կամ սնվում են այդ գաղափարախոսությունից:

Եվ այսպես նախագիծ՝ Իրական Հայաստանի գաղափարախոսության: Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է՝ միջազգային ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքով: Հայաստանի Հանրապաետության առաջընթացի և զարգացման, իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված տեսլականը բազմաշերտ է և պետք է արտահայտվի պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Մեր պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում, իմ ընկալմամբ և առաջարկով, կամ համենայնդեպս, իմ պատկերացումն ու առաջարկն է այնպիսին, որ այս գաղափարախոսությունը որդեգրվի, ինչից հետո կամ հընթացս պետք է դա արտահայտվի մեր հանրային, պետական կյանքի բոլոր ոլորտներում՝ տնտեսական, արտաքին քաղաքականություն, մշակույթ և այդպես շարունակ»,- նշեց Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար

ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…

14 hours ago

Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…

14 hours ago

Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…

15 hours ago

Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…

16 hours ago

Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց շենքից․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…

16 hours ago

Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին

Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…

18 hours ago