Լրահոս 24/7

Վրաստանի համար «3+3» ձևաչափի դռները բաց են, իսկ աթոռն՝ ազատ. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վրաստանի համար «3+3» ձևաչափի դռները բաց են, իսկ աթոռը՝ ազատ։

«Ի սկզբանե բոլորը համակարծիք էին, որ ունենք «3+3» ձևաչափ, և հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման նրբությունները, բայց վրացի ներկայացուցիչների աթոռը միշտ դրված կլինի այս ձևաչափի նիստերի դահլիճում», – հայտարարել Լավրովը:

Լավրովը նշել է, որ այս մոտեցումը հաստատվել է նախարարների վերջին հանդիպմանը․ «Վրացական կողմին մենք հաստատել ենք, որ դռները բաց են, իսկ աթոռը՝ ազատ»։

«Կասկած չկա, որ «3+3»-ը գործում է բոլոր մասնակիցների շահերից ելնելով։ Ի դեպ, դա նախանձ, այլ ոչ թե կասկածներ էր առաջացնում ԱՄՆ նախորդ վարչակազմի մոտ, որը փորձում էր «3+3» ձևաչափի փոխարեն առաջ տանել «3+1» ձևաչափը, այսինքն՝ անդրկովկասյան երեք երկրներ և ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մարդիկ, որոնք կղեկավարեին դրանք»,- նշել է նա։

Սերգեյ Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «3+3» ձևաչափով վերջին հանդիպմանը «որոշում է կայացվել խորհրդատվական այս հարթակից ավելի կառուցվածքային կազմակերպություն ստանալ»:

Թիվ 1

Recent Posts

Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար

ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…

14 hours ago

Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…

14 hours ago

Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…

15 hours ago

Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…

16 hours ago

Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց շենքից․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…

17 hours ago

Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին

Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…

18 hours ago