«Մենք գնում ենք թանգարաններ, պատկերասրահներ, տեսնում ենք 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի, 20-րդ դարակեսի և այլ ժամանակների՝ Խորհրդային Միության արվեստ, բայց անկախ Հայաստանի Հանրապետության արվեստը մեր թանգարաններում շատ քիչ է ներկայացված»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն այս հարցը կարևորել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության տեսանկյունից. «Մենք մեր աշակերտներին խթանում ենք, որ գնան թանգարաններ, նրանք գնում են, տեսնում են շատ կարևոր ժառանգություն, բայց անկախությունից հետո բաց է՝ վակում է, չկա ոչինչ, ՀՀ-ում արվեստ չկա, մշակույթ չկա, ստեղծագործություն չկա, ոչինչ չկա, և սա լուրջ խնդիր է։ Եվ այո, մենք այդ ֆոնդերը պետք է համալրենք։ Մեր պետական պատկերասրահում ժամանակակից նկարիչների մշտական ցուցահանդես չկա, չէ՞»,- ասել է նա։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կան ցուցադրված որոշ գործեր. «Ապրիլին նախատեսում ենք բացել բոլոր հարկերը և այդտեղ ավելի ամբողջական կցուցադրենք, բայց ընդհանուր առմամբ նաև ցուցադրության տարածքների լուրջ խնդիր ունենք։ Ֆոնդերում կարևոր գործեր կան, որոնք հնարավոր չի լինում մշտական ցուցադրել»։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է սահմանին իբրև թե կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությանը՝ նշելով,…
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել…
Ազգային ժողովում մեկնարկել են «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ» թեմայով խորհրդարանական լսումներ։ ԱԺ…
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ հանձնաժողովում հայտարարել է, որ, չնայած հրադադարի ռեժիմի խախտման մասին…
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը, հանդես գալով Հունաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիմպիակոս Վոլու»…
Լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին դժգոհել է, որ Ուկրաինան «չի ընդունվում ՆԱՏՕ-ի կազմի մեջ», թեև…