Categories: Հայաստան

Հատուկ օպերացիա Երևանում. կան բերման ենթարկվածներ. հայտնաբերվել են զենքեր, այդ թվում՝ խլացուցիչով ինքնաձիգ

 

Դեկտեմբերի 18-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապօրինի զենք ձեռք բերելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Ռ. Փ.-ին:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վերջինիս մոտ հայտնաբերվել է «Վոլֆեր Վաֆեն Փաբրիկ Ուլմիդո» ատրճանակ, որի փամփշտակալում եղել է 5 հատ փամփուշտ:

Բերման է ենթարկվել նաեւ Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Է. Ա.-ն, ում մոտ հայտնաբերվել է «Բակաս-15մ» գրառմամբ որսորդական 1 փողանի ողորկափող հրացան: Իսկ մյուս բերման ենթարկված, Երեւանի բնակիչ, 30-ամյա Հ. Մ.-ի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:

Ոստիկանները Բուռնազյան փողոցի թիվ 73 տան մոտ՝ նշված անձանց բերման ենթարկելու վայրից, հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակի մեջ գետնին դրված խլացուցիչով 1 ինքնաձիգ: Ժամանած ոստիկանության փորձաքրեագետը ինքնաձիգի փամփշտատուփում հայտնաբերել է 25 հատ «Մակարով» տեսակի փամփուշտ:

Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նշանակվել են փորձաքննություններ:

editors

Recent Posts

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

35 mins ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

39 mins ago

Քարաթափումից պաշտպանելու համար պատեր են կառուցվում

Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ ճանապարհի ժայռային հատվածներում երթևեկելի մասը քարաթափումից պաշտպանելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով…

1 hour ago

«Տեղի ունեցող իրադարձությունները մտահոգության մեծ տեղ են տալիս». նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին։ «Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,…

2 hours ago

Պարտքը հատուցմամբ է գեղեցիկ. Աթանեսյան

Բելառուսն Ադրբեջանից ռազմական օգնության է սպասում Ադրբեջանի վարչապետ Ասադովը գտնվում է Մինսկում: Այդ այցի օրակարգի…

2 hours ago

Արցախի ԱԺ նախկին նախագահին «դեղին քարտ են ցույց տվել» Հայաստանի նախագահի եւ ԱԺ նախագահի հետ շփվելու համար

Լրատվամիջոցներից մեկը գրում է, որ սեպտեմբերի 27-ին Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Թովմասյանը Եռաբլուրում…

2 hours ago