Categories: Հայաստան

«Հայտնի երաժիշտներ և մարզիկներ միացել են «105 ռոյալ» նախագծին»․ Հովհաննիսյան Sputnik Արմենիա

 

«Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի տնօրեն և «105 ռոյալ» նախագծի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում անդրադարձել է «105 ռոյալ» նախագծին:

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ  նախատեսվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում դեպի անմար կրակ տանող ճանապարհի երկու կողմում տեղադրել 105 ռոյալ: Ցեղասպանության բանաձևը ԱՄՆ սենատում ընդունելուց հետո մեկնարկեց «105 ռոյալ» նախագծի չելենջը՝ «Ոչ ցեղասպանություններին» կոչով, ինչի արդյունքում հանգանակված գումարով պետք է գնվեն 105 ռոյալները:

Արթուր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ արդեն ստույգ պայմանավորվածություններ կան կոնկրետ անձանց հետ, և շատերն են ուզում մասնակցել ակցիային:

«Չելենջը սկսեցինք, որովհետև արձանագրեցինք ևս մեկ հաղթանակ` Սենատը կրկին բարձրացրել է այդ թեման, իսկ մեր նախագիծը, մեր համոզմամբ, կարող է լինել շատ ուժեղ լեյտմոտիվ Հայոց ցեղասպանության ընդունման հարցում»,–ասաց Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն առաջինն է միացել նրանց՝ ասելով, որ շատ լավ մտահղացում է: Մի ռոյալ էլ անվանակոչվելու է նրա անունով:

«Ապրիլի 24-ին մենք պետք է ցույց տանք մեր հզորությունը, ցույց տանք, թե ինչպես ենք խոնարհվում մեր սուրբ նահատակների հիշատակի առջև, ինչպես ենք ամուր կանգնած մեր ոտքերի վրա` նաև երաժշտական առումով ու մտածում ենք մեր ապագա Կոմիտասների, Խաչատրյանների, Բաբաջանյանների մասին՝ նվիրելով նրանց այդպիսի հրաշալի ռոյալներ»- ասում է Արթուր Հովհաննիսյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

editors

Recent Posts

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

34 mins ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

37 mins ago

Քարաթափումից պաշտպանելու համար պատեր են կառուցվում

Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ ճանապարհի ժայռային հատվածներում երթևեկելի մասը քարաթափումից պաշտպանելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով…

1 hour ago

«Տեղի ունեցող իրադարձությունները մտահոգության մեծ տեղ են տալիս». նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին։ «Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,…

2 hours ago

Պարտքը հատուցմամբ է գեղեցիկ. Աթանեսյան

Բելառուսն Ադրբեջանից ռազմական օգնության է սպասում Ադրբեջանի վարչապետ Ասադովը գտնվում է Մինսկում: Այդ այցի օրակարգի…

2 hours ago

Արցախի ԱԺ նախկին նախագահին «դեղին քարտ են ցույց տվել» Հայաստանի նախագահի եւ ԱԺ նախագահի հետ շփվելու համար

Լրատվամիջոցներից մեկը գրում է, որ սեպտեմբերի 27-ին Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Թովմասյանը Եռաբլուրում…

2 hours ago