Լրահոս 24/7
25.04.2025

Թուրք-հունական «կարգավորումը»՝ նաեւ Հայաստանի հնարավորությու՞ն

Թուրք-հունական «կարգավորումը»՝ նաեւ Հայաստանի հնարավորությու՞ն

Ապրիլի 28-ին Սալոնիկում Հունաստանի եւ Թուրքիայի ռազմական գերատեսչությունների պատվիրակությունները կհանդիպեն Սալոնիկում: Այդ մասին թուրքական լրատվամիջոցներին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ փոխ-ծովակալ Զեքի Ակթյուրքը:

Հանդիպումը կկայանա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կողմից դեռեւս 2023 թվականին նախաձեռնած՝ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում: Թուրքիան եւ Հունաստանը, թեեւ ՆԱՏՕ-ի անդամ են, բայց տասնամյակներ շարունակ մնում են «անհաշտ դաշնակիցներ», եւ նրանց միջեւ քննարկումները ոչ թե լիարժեք համագործակցության, այլ ընդամենը ռազմական բախումը կանխարգելելու մտադրության մասին են:

Թուրքիան վերջին շրջանում Հունաստանին կրկին քննադատել է Էգեյան ծովում եւ Միջերկրականի արեւելյան հատվածում «ծրագրավորումների» համար: Անկարան Հունաստանի քայլերը դիտարկում է որպես սպառնալիք եւ «միջազգային իրավունքի խախտում» եւ հայտարարել, որ հավատարիմ է վիճելի հարցերի խաղաղ կարգավորման մասին Աթենքի 2023 թվականի հռչակագրին:

Հունաստանի հասցեին թուրքական կողմի քննադատությունը նկատելիորեն կոշտացել է Հունաստանի վարչապետ Միցոտակիսի Երուսաղեմ այցից հետո: Թուրքական մամուլում մի շարք հրապարակումներ են արվել, որ Հունաստանը, Իսրայելը եւ Կիպրոսը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում տնտեսական համագործակցության քողի տակ «հակաթուրքական ռազմական եռյալ են ձեւավորում»:

Ըստ էության, Թուրքիայի գլխավոր մտահոգությունը Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի կողմից Հունաստանին ցուցաբերվող ռազմական աջակցությունն է, որ, ինչպես Անկարայում են կանխատեսում, «կարող է տարածվել նաեւ» Կիպրոսի նկատմամբ: Անկարան շարունակում է պնդել, որ Կիպրոսի հյուսիսի թուրքերը «պետք է ունենան իրենց պետությունը»: Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ռազմական ուժով պաշտպանել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»:

Ուշագրավ է, որ Հունաստան-Թուրքիա ռազմական մասնագետների մակարդակով խորհրդատվությունների մասին տեղեկությունը տարածվում է իսրայելա-թուրքական «գաղտնի բանակցություններին» զուգահեռ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան «հարեւանների հետ ոչ թե լարվածություն, այլ համագործակցություն է փնտրում»:

Որքանով հասկացվում է թուրքական հասանելի մամուլի հրապարակումներից, Էրդողանի սիրիական «արշավանքը» չի ստացվում. Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետ Զամիրը Գոլանի բարձունքներ եւ բուֆերային գոտի այցի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի հարավում թուրքական ռազմահենակայանի ստեղծումը «կարմիր գիծ է»: Ըստ երեւույթին, Սիրիայում «ազդեցության գոտիների» հարցն են քննարկելու Թուրքիայի եւ Ռուսաստանի փոխարտգործնախարարները:

Այս համատեքստում Հունաստանի հետ վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով կարգավորելու Թուրքիայի մտադրվածությունը կարելի է համարել ոչ այնքան բարի կամքի դրսեւորում, որքան հավելյալ խնդիրներից հնարավորինս խուսափելու ցանկություն: Այդ հանգամանքն ինչպե՞ս կօգտագործի Հունաստանը՝ կախված է, երեւի, նրանից, թե Միացյալ Նահանգները Մերձավոր Արեւելքում եւ Միջերկրականի արեւելյան հատվածում ուժերի ինչ հարաբերակցություն են նախընտրում եւ որքանով է այն համաձայնեցվում Ռուսաստանի հետ:

Հույն-թուրքական «անհաշտ մտերմության» թուլացումը Հայաստանի համար հնարավորություն է՝ զարգացնելու Հունաստանի եւ Կիպրոսի հետ անվտանգային համագործակցությունը: Ռուս-ամերիկյան «գործարքն» ակնհայտորեն նվազեցնում է Թուրքիայի միջազգային դերակատարությունը, իսկ եթե Սիրիայում «ազդեցության գոտիներ բաժանում» տեղի ունենա այնպես, ինչպես Իսրայեելն է առաջարկում, ապա Մերձավոր Արեւելքի «օսմանականացման» Էրդողանի նախագիծը փաստացի կչեղարկվի: Այդ դեպքում, թերեւս, հայ-թուրքական կարգավորումը կմտնի ավելի «հարմար հուն»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է