Լրահոս 24/7
27.04.2026

Բերդը խղճահարության կարիք չունի. Բերդը պետական կամքի կարիք ունի. Բաբայան

Բերդը խղճահարության կարիք չունի. Բերդը պետական կամքի կարիք ունի. Բաբայան

Մեծարգո պարոն վարչապետ, երբ պաշտոնական ուղեկցողներն իրենց սովորական հաշվետվություններն էին ներկայացնում, թերևս արժեր խոսել ոչ թե գյուղական երրորդական կամրջակների, այլ Բերդ քաղաքի գլխավոր խորհրդանիշի՝ 9-րդ դարի Ցլիկ Ամրամի բերդի մասին։ Մի միջնադարյան ամրոց, որը կարող էր դառնալ ամբողջ տարածաշրջանի զբոսաշրջային հենասյունը, այսօր բառացիորեն թողնված է գոմերի, խոզանոցների ու անտարբերության մեջ։ Սա պարզապես մշակութային ժառանգության խնդիր չէ. սա մտածողության խնդիր է։ Երբ համայնքը չի կարողանում իր թիվ մեկ խորհրդանիշը ազատել գոմաղբից, դժվար է հավատալ զարգացման մասին ներկայացվող հաշվետվություններին։

Եվ այստեղ հարցերն այլևս հռետորական չեն։ Ինչպե՞ս է հնարավոր խոսել զբոսաշրջային ակտիվությունից մի համայնքում, որտեղ վերջին քսանհինգ տարում գրեթե չի եղել համակարգային ներդրում, չի ստեղծվել որևէ մեծ ենթակառուցվածքային նախագիծ, որևէ տնտեսական նախաձեռնություն, որը կարող էր փոխել տարածքի ճակատագիրը։ Ինչպե՞ս կարելի է զարգացման խոստում տալ մի միջավայրում, որտեղ ներդրողը հաճախ դիտվում է ոչ թե հնարավորություն, այլ սպառնալիք։

Բերդի գլխավոր ողբերգությունը միայն աղքատությունը չէ, այլ փակ համակարգը, որը տարիներով ճնշել է ցանկացած նոր միտք։ Տարբեր քաղաքական գույներով ներկված, բայց նույն տրամաբանությամբ գործող տեղական ազդեցիկ շրջանակները երկար ժամանակ գործել են մեկ սկզբունքով՝ եթե մենք չենք անում, ուրիշն էլ չանի։ Եվ այդ մթնոլորտում խեղդվել են ոչ միայն ներդրումներ, այլ նաև հույսեր։

Այդ ֆոնին հատկապես տարօրինակ է, երբ վարչապետին ներկայացվում է կոսմետիկ պատկեր, մինչ իրական Բերդը ուրիշ է՝ դատարկվող գյուղերով, մեռնող արտադրությամբ, չօգտագործված հողերով, փլված շենքերով, անշունչ ենթակառուցվածքներով։

Պարոն վարչապետ, եթե այս այցը պետք է իմաստ ունենա, այն պետք է շարունակություն ունենա։ Ճանապարհից հետո Բերդին պետք են առնվազն մեկ-երկու խոշոր պետական նախագծեր։ Զբոսաշրջային, արտադրական, կրթական կամ առողջարանային՝ ձևաչափը երկրորդական է։ Կարևորը՝ կոտրել լճացումը։ Այստեղ կան հողեր, կա բնություն, կա պատմություն, կան շենքեր, կա աշխատասեր ժողովուրդ։ Պակասում է միայն քաղաքական կամքը՝ այս տարածքը դիտարկել ոչ թե որպես ծայրամաս, այլ հնարավորություն։

Եվ վերջապես՝ Բերդի մասին ամբողջական պատկեր ստանալու համար երբեմն պետք է լսել ոչ թե պաշտոնական ուղեկցողներին, այլ մարդկանց։ Գյուղացիներին, երիտասարդներին, հեռացողներին ու մնացողներին։ Որովհետև նրանք ավելի անկեղծ կպատմեն, թե ինչու է այս գեղեցիկ աշխարհամասը դարձել չիրացված հնարավորությունների տարածք։

Բերդը խղճահարության կարիք չունի։ Բերդը պետական կամքի կարիք ունի։ Եվ գուցե երեկվա այցը կարող է այդ կամքի մեկնակետը դառնալ։

Թիվ 1 Մեդիա-ի հիմնադիր Է. Բաբայան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է