Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ամանորը Հայաստանում ու հանրային միջավայրում նշելու կարևորությանը.
«Խնդիր ենք դնում, որպեսզի Ամանորը նշելու մթնոլորտը փոփոխություն կրի: Երկար տարիներ ընդունված է, ու դառնում էր թրենդ, որ մարդիկ նախընտրում էին Ամանորը նշել ՀՀ-ից դուրս: Ամանորը նշելու պայմանները, որ գոյություն ունեն, ստեղծում են անհարմարություններ: Խնդիր ենք դրել ստեղծել նոր պայմաններ ու ոչ թե այն լինի մի տոն, որտեղ մարդիկ փոքր, միջին խմբերով առանձնանում են, այլ ուզում են Ամանորը ՀՀ-ում դարձենլ հանրային տոն, որտեղ հանրությունը միասին նշելու հարթակ ունի՝ պարտադիր ծախսերի տրամաբանությունը նվազեցնել: Ցույց տալ, որ Ամանորը կարելի է ավելի շատ տրամադրության տոն սարքել, քան՝ ուտելիքի»,- ասաց Փաշինյանը:
















