Լրահոս 24/7

FlyOne Armenia-ն դարձավ առաջին հայկական ավիափոխադրողը, որը սեփականության իրավունքով ձեռք բերեց Airbus A321 օդանավ

Այսօր առանձնահատուկ օր է թե՛ իմ, թե՛ FlyOne Armenia-ի ամբողջ թիմի համար։ Մեր ավիաընկերությունը դարձավ առաջին հայկական ավիափոխադրողը, որը սեփականության իրավունքով ձեռք բերեց Airbus A321 օդանավ։ Սա մեծ քայլ է ոչ միայն FlyOne Armenia-ի, այլև Հայաստանի Հանրապետության ավիացիայի անկախության ու զարգացման համար։
Այս մասին գրել է Էդուարդ Սուքիասյանը։

Վերջերս FlyOne Armenia-ն համալրեց իր ավիապարկը ևս երկու ժամանակակից օդանավերով՝ Airbus A320-ով և նոր սերնդի Airbus A320neo-ով, իսկ նոր Airbus A321-ի ժամանումով մեր ավիապարկն այժմ ունի 9 օդանավ, որոնցից 5-ը պատկանում են ընկերությանը՝ սեփականության իրավունքով։

Այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավի դիմավորման միջոցառման ընթացքում պատիվ ունեցա հյուրընկալելու ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանին, Airbus ընկերության գլոբալ գործըկերների հետ կապերի տնօրեն Դամիեն Կուսակին, մեր գործընկերներին ու հյուրերին, ովքեր գնահատեցին այս նոր ձեռքբերումը։

Շնորհավորում եմ FlyOne Armenia-ի մեր ամբողջ թիմին և բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են Հայաստանի անկախ ավիացիայի զարգացմանն ու ամրապնդմանը։ Սա մեր ընդհանուր հաջողությունն է, որը թույլ կտա էլ ավելի հասանելի դարձնել ավիատոմսերը, խթանել զբոսաշրջությունն ու զարգացնել մեր երկրի տնտեսությունը։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

39 seconds ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

20 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

31 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

50 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago