Լրահոս 24/7

Շենգավիթի նախկին թաղապետի գործով ևս մեկ անձ է կալանավորվել

Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի գործով ևս մեկ անձ է կալանավորվել։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից։
«Հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-196-րդ հոդվածով, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

24News-ի տեղեկությունների համաձայն՝ կալանավորվածը Տաթևիկ Հակոբյանն է, որը մեկ ամիս առաջ հեռացվել էր ՔՊ-ից։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հեռացման պատճառը ուղիղ կապ ուներ վերջինիս մասնակցությամբ Շենգավիթի ՏԿ-ի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծելու միջադեպի հետ։

Ըստ մեր աղբյուրի՝ Տաթևիկ Հակոբյանն է Մակարյանին իր տուն հրավիրել, իբր թե ներկուսակցական հարցեր քննարկելու համար, որտեղ էլ վերջինիս սպասելիս է եղել Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը։ Մկրտչյանը աշխատանքային տարաձայնություններ ուներ Մակարյանի հետ:

Հիշեցնենք, որ աղմկահարույց միջադեպով պայմանավորված Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը կալանավորվել էր 2 ամսով։ Նշենք նաև, որ երկամսյա կալանքի ժամկետը շուտով կավարտվի։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

38 seconds ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

20 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

31 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

50 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago