Facebook
11.01.2020

20 միլիոն դոլարի հնարավոր խնայողություն՝ նորարարության հաշվին

20 միլիոն դոլարի հնարավոր խնայողություն՝ նորարարության հաշվին

 

«Էլեկտրիկ Երևան» ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում-առաջարկ է արել, որում մասնավորապես ասվում է.

«ՀՀ կառավարությանն առաջարկում ենք ՀԴՄ սարքավորումները փոխարինող համակարգ, որը բիզնեսներին համախառն 20,000,000 $ խնայողություն կապահովի

ՊԵԿ-ի նախագահը վերջերս հրապարակեց նոր սերնդի ՀԴՄ սարքավորումներին անցնելու մասին որոշումը: Այն ներկայացրեց որպես կայացած փաստ` որոշ հարցեր թողնելով օդում կախ։ Մասնավորապես, թե նման որոշումների կայացման մեջ ինչպես կամ ինչքանով է հաշվի առնված հանրության կարծիքը, և թե ինչ հաշվարկների հիման վրա են իրականացվել՝ որոնք են օգուտները, ծախսերը և/կամ վնասները:  Այս խնդրահարույց հարցերի մասին կխոսեմ ստորև.

Առաջին՝ հրապարակային, հանրային որևէ քննարկում չի կազմակերպվել նրանց կողմից նոր սերդնի ՀԴՄ-ներին անցնելու մասով: Սակայն, նրա ավելի վաղ արած հայտարարությունը, որը ID card-երով Cash back-ի ստացման և եկամուտների հայտարարագրման ու արտագնա աշխատողներին 23%-ով հարկելու հետ էր կապված, ինչը նաև ենթադրում էր նոր ՀԴՄ սարքավորումների կամ այլ սարքերի ներդրմամբ իրականացնել, արժանացավ հանրության կողմից մերժման, ինչպես նաև Կառավարության և վարչապետի, ինչպես նաև հենց ՊԵԿ-ի կողմից հերքման: Հիմա այդ ինչպե՞ս է ստացվել, որ անցնում են նոր ՀԴՄ սարքավորումների: Կարելի է հետևություն անել, որ կա՛մ Կառավարությունը չի տիրապետում իրավիճակին, կա՛մ հասարակությանն են շփոթեցնում, ինչպես որ անում էր նախորդ իշխանությունը, կա՛մ էլ ՊԵԿ նախագահը ստում է:

Երկրորդ՝ օգուտնե՞ր, թե՞ վնասներ: 158 հազար դրամանոց նոր սարքերի մասին խոսելիս, թվում է, թե Հայաստանում բիզնեսն այնպես է աճել, որ հավելյալ ծախսը ոչ մի կերպ չի ազդի բիզնեսի վրա, այլ կբերի օգուտներ, բայց այսօր փոքր և գերփոքր ձեռներեցներից շատերը մեծ վնաս կկրեն և միգուցե երկու կամ երեք ամիս էլ վնասով աշխատեն այդ պատճառով: Այստեղ կցանկանամ հիշեցնել, որ գերփոքր և փոքր ձեռնարկությունների թիվը, համապատասխանաբար նաև ՀԴՄ սարք կիրառողները, տասնյակ անգամներ գերակշռում են բիզնես դաշտի մնացյալ ներկայացուցիչների թվից՝ կազմելով մոտ 95%, ինչը հենց հարված է հանդիսանում նրանց համար։ Անանյանն այս խնդրին կարծես թե բավարար լուծում է ներկայացնում՝ ասելով, որ սարքերը «Հսկիչդրամարկղային մեքենաների գրասենյակ պետական ոչ առևտրային կազմակերպություն»-ից կարող են ձեռք բերվել ամսեկան վճար տալով, սակայն մոռանում է, որ ՊՈԱԿ-ին կամ փոխկապակցված ֆիրմաներին, որոնք անհասկանալի է թե ինչպես ստացվեց, բայց արդեն իսկ ներկրել են այդ սարքերը (հավանաբար տենդերով), իբր չեն դրել արտոնյալ վիճակում և ՀԴՄ սարքավորումներ ներմուծելն ու վաճառելը ազատականացված է: Իսկ երկու տարվա ընթացքում, ամսեկան վճարելով, արդյո՞ք ստացվում է, որ ազատականացված է դաշտը, թե՞ հետևում է, որ հովանավորչության փաստ է՝ արտոնյալ վիճակի մեջ է դնում ՊՈԱԿ-ի կողմից ձեռք բերվող ՀԴՄ սարքերի համար և շուկայից դուրս մղում մնացած պոտենցիալ մասնակիցներին։

Երրորդ՝ մասնագիտացված հասարակության կարծիքից օգուտները: Երբ համապետական նշանակության հիմնախնդրի լուծումը փորձում ես գտնել հանրությունից՝ ստանալ նրանից լուծման առաջարկներ, ապա դա, ըստ իս, լավագույն տարբերակն է բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին: Ես հետևում եմ հարկային ոլորտում ընթացող գործընթացներին, մասնավորաբար ՀԴՄ սարքավորումներին առնչվող խնդիրներին և արդեն իսկ այդ մասին մի քանի անդրադարձ եմ արել։ Մասնագիտությամբ որպես տնտեսագետ ու ֆինանսիստ, ինչպես նաև փորձ ունենալով էլեկտրոնային առևտրային հարթակի ստեղծման, բազմապրոֆիլ համակարգի ձևավորման՝ ընկերներիս հետ, ընկերներիս միջոցով առաջարկություն եմ ուղարկել Վարչապետին ներկայիս համակարգը փոխարինել էլեկտրոնային տարբերակով, որով բոլոր կողմերը՝ «բիզնես-սպառող-պետություն» կունենան ժամանակի և գումարների տնտեսում (իմ հաշվարկով մոտ 20,000,000 $ խնայողություն կունենան բիզնեսները) և աշխատանքի արագության ու արդյունավետության բարձրացում, սպառողները՝ cash back: Հիշեցնեմ, որ այդ համակարգով բիզնեսները կձերբազատվեն ՀԴՄ սարքերից՝ այն փոխարինելով նոր համակարգով, համակարգը հնարավորություն կտա կիրառել առևտրաշրջանառության տվյաները հաշվապահություն վարելու համար, պետությունը կկարողանա տվյալ պահին օնլայն իմանալ առևտրի ծավալները և այլն: Ինչու՞ չօգտվել պետության ու բիզնեսի համար ավելի արդյունավետ մոդելներից, այլ ընկրկել որոշ բիզնես շահերին, որոնցից խոշոռներն ուղիղ կապ են ունեցել և հիմա էլ ունեն նախկին իշխանությունների հետ։

Հ.Գ. Դեռևս հույս ունեմ, որ Կառավարությունը ճիշտ կկողմնորոշվի և ընդառաջ կգնա իմ և ընկերներիս առաջարկությանը, որպեսզի համատեղ ստեղծենք և ներդնենք այդ համակարգը։ Բաց ենք լինելու բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և մարդկանց համար այս գաղափարի շուրջ համագործակցության և իրականացման հարցում»։

Լրահոս
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
18:06
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
16:58
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
16:24
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
15:53
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
15:41
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
15:22
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
15:05
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
14:52
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
14:28
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
14:11
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
13:53
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
13:32
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
13:18
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
13:08
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
12:46
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան