Մինչև տարեվերջ Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 100 նոր ավտոբուսներով, – այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։
Նոր ցանցը ենթադրում է հիմնարար փոփոխություններ՝ երթուղիների, կանգառների, կայանատեղիների վերանայում։
Շատ փողոցներ կունենանք, որ նախատեսված կլինեն միայն ավտոբուսների համար և այս ամենով մենք հանրային տրանսպորտի գերակայությունը պետք է ավելի բարձրացնենք։ 2021 թվականին ամբողջությամբ կավարտվի նոր ավտոբուսների ներկրումը:

















