Լրահոս 24/7

ՆԱՏՕ-ն սկսում է Գրենլանդիայի անվտանգության պլանավորումը

ՆԱՏՕ-ն սկսել է «Արկտիկական պահապան» առաքելության ռազմական պլանավորումը, որն ուղղված է Գրենլանդիայի անվտանգության ապահովմանը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի կենտրոնական շտաբի (SHAPE) խոսնակ, գնդապետ Մարտին Օ’Դոնելը, ըստ AFP-ի։ Նա հրաժարվել է մանրամասներ բացահայտել, քանի որ առաքելության նախապատրաստական ​​աշխատանքները նոր են սկսվել։

Bloomberg-ի տվյալներով՝ Գերմանիան է նախաձեռնել «Արկտիկական պահապան» առաքելությունը։ Գործակալության աղբյուրները հայտնել են, որ ՆԱՏՕ-ն կարող է որպես մոդել օգտագործել 2025 թվականի հունվարին Բալթիկ ծովում կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար մեկնարկած «Բալթիկ պահապան» առաքելությունը։

Հունվարի 16-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը «The Daily Mirror»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է «Արկտիկական պահապան» առաքելության ստեղծմանը։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան չի կիսում ԱՄՆ դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում և հարգում է կղզու ինքնիշխանությունը որպես Դանիայի մաս։

Թիվ 1

Recent Posts

Արամ Ա. Կաթողիկոսը դիմել է ԱՄՆ փոխնախագահին՝ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցով

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը հատուկ նամակով դիմել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի…

10 hours ago

Այն, ինչ տեղի է ունեցել 2025թ.-ին և տեղի է ունենում հիմա, անհավանական է. Նիկոլ Փաշինյան

Այն ինչ կատարվում է հիմա այստեղ անհավատալի է։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու…

12 hours ago

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ փետրվարի 4-ին՝ ժամը 16:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական…

15 hours ago

Խաղաղ կարգավորման դուռը բաց է. Պեսկով

Ռուսաստանի զինված ուժերը հարվածում են Ուկրաինայում ռազմական համալիրների հետ կապված թիրախներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի…

15 hours ago

ՌԴ-ից ՀՀ կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից հացահատիկով բեռնված 8 վագոն կուղարկվի Հայաստան: Նշենք, որ…

15 hours ago

Աբու Դաբիում ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունենում Աբու Դաբիում: Ռուսական լրատվամիջոցների…

15 hours ago