

Նախագահ Թրամփի պատմական խաղաղության գագաթնաժողովից ի վեր, որը միավորեց Հայաստանը և Ադրբեջանը, մենք շարունակել ենք խթանել «Թրամփի երթուղու» ծրագիրը։ Բիշքեկում կայացած B5+1 բիզնես ֆորումում ասել է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սերջիո Գոռը։
«Այս երթուղին կապահովի անխափան տրանսպորտային կապեր Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասի և ավելի արևմուտքի։ Սա պատմական քայլ է տարածաշրջանում ուժեղ, փոխկապակցված տնտեսություններ կառուցելու և կայուն խաղաղություն պահպանելու ուղղությամբ»,- ասել է նա։
Նա նշել է, որ Թրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս Կենտրոնական Ասիային և, ի տարբերություն նախորդ վարչակազմերի, ճանաչում է տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը։ Գոռը նաև ընդգծել է, որ այստեղ ներկայացված ամերիկյան ընկերությունները կազմում են ԱՄՆ ամենամեծ և ամենածավալուն առևտրային պատվիրակությունը, որը երբևէ այցելել է Կենտրոնական Ասիա։
Նշենք, որ երկօրյա B5+1 բիզնես ֆորումը բացվել է Բիշքեկում, փետրվարի 4-ին՝ միավորելով Կենտրոնական Ասիայի երկրների և Միացյալ Նահանգների բիզնես ներկայացուցիչներին և կառավարության պաշտոնյաներին։
Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը հատուկ նամակով դիմել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի…
Այն ինչ կատարվում է հիմա այստեղ անհավատալի է։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու…
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ փետրվարի 4-ին՝ ժամը 16:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական…
Ռուսաստանի զինված ուժերը հարվածում են Ուկրաինայում ռազմական համալիրների հետ կապված թիրախներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի…
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից հացահատիկով բեռնված 8 վագոն կուղարկվի Հայաստան: Նշենք, որ…
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունենում Աբու Դաբիում: Ռուսական լրատվամիջոցների…