«Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ, որի ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը». Ն. Փաշինյան

 

Վարչապետը այսօր Կապանում անդրադարձավ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին.

«ՀՀ սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան այսօր չունենք: ԱԺ-ի կողմից ՍԴ նախագահը, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում: Չենք կարող նայել, ասել՝ դե մի թեթև կեղծիք են արել ու դրա արդյունքում օկուպացվել է ՍԴ-ն մի խմբի կողմից: Ձեր կարծիքով մենք անտարբեր պետք է հետևե՞նք սրան»:

Հարցին՝ ի՞նչ եք անելու, ասաց. «Ինչ որ պետք ա, էն էլ անելու ենք»:

Արձագանքելով Հրայր Թովմասյանի նախօրեի հայտարարությանը՝ Փաշինյանը նշեց. «2018-ի մայիսից սկսած՝ սկզբից ամենօրյա, հետո ամենշաբաթյա, ամենամսյա ռեժիմով Հ. Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով, որ ես եմ ՍԴ տեքստի հեղինակն ու կարող եմ պատմել խութերի մասին ու մենք իրար հետ կարող ենք ինչեր անել: Նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել ա համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացվածների հետ չեմ կարող համագործակցել»:

editors

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

7 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

9 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

9 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

9 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

10 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

10 hours ago