Լրահոս 24/7
20.03.2026

ԱՄԷ-ն մեզ համար ֆանտաստիկ հարթակ է. Սուքիասյան

ԱՄԷ-ն մեզ համար ֆանտաստիկ հարթակ է. Սուքիասյան

«Վերջին հաշվով, պետք է հասկանամ՝ մենք ինչ ենք ունենալու, որ մենք կարողանանք կոչ անել մեր բիզնես հանրությանը, որպեսզի նրանք կարողանան ավելի ճկուն գտնվել, հիմա մենք ոչինչ չենք ասում բիզնես հանրությանը, մենք ինչ ենք անում և պայմանները որոնք են, մենք ինչ հաշվարկ ունենք, ինչ կարգի կառույցներ կսկսեն աշխատել, ինչ պայմաններ է պետք իրենց, տրանսպորտային ի՞նչ փոխադրամիջոցներով է դա կատարվելու, մի հատ հասկանանք՝ ինչով կարանք օգտակար լինենք մեր տնտեսվարողներին»,-  ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով «ԵԱՏՄ և դրա անդամ պետությունների մի կողմից և ԱՄԷ -ի միջև մյուս կողմից տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, նա իր հարցերն ուղղեց Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանին: 

Ըստ Խաչատուր Սուքիասյանի, ԱՄԷ-ն մեզ համար ֆանտաստիկ հարթակ է՝ սննդի մասով առավել ևս, խոսելով մաքսատուրքերի զրոյացումից՝ նա նշեց. «Առավել ևս լավ հարթակ է զրոյացվել, որովհետև եթե ասացիք, որ կան պատրաստի ապրանքներ, որտեղ շաքարավազի տոկոսը բարձր է, շատ երկրներում սահմանափակումներ կան: Եթե զրոյացվում է, Հայաստանի համար շատ լավ ճանապարհ է դառնում դեպի ասիական այլ երկրներ նույնպես, սա ո՞նց կոչ անենք, որ մեր կառույցները, արտադրողները, իրենց ավելի մրցունակ զգան և հասկանան որտեղ է իրենց հարթակը լինելու, որտեղ պետք է լինել մրցունակ»: 

Փոխնախարարը հայտնեց, որ  այս պահին գործող ԱՄԷ արտահանման ապրանքների 95 տոկոսը ներառված է այն ապրանքների ցանկում, որոնց մաքսատուրքերը պատրաստվում են զրոյացնել.«Այս պահին մեր արտահանման փաթեթի ապրանքների 95 տոկոսի մասով լինելու է  զրոյացում, 5 տոկոսը թե՛ մեր կողմից, թե՛ ԱՄԷ-ի կողմից կա ապրանքների ցանկ, որոնք բացառություն են սահմանում և նրանց վրա մաքսատուրքերը մնում են: Այս պահին տնտեսվարողները, արտահանողներն ունեն իրենց լոգիստիկ կարողություները, սրանով հավելյալ խթան է և գներն ավելի մրցունակ են դառնում»: 

Սուքիասյանը նաև հետաքրքրվեց, թե եթե եղջերավոր  անասուններ են ՀՀ-ից արտահանվում ԱՄԷ և եթե ներմուծեն ՀՀ ինչ կարգավիճակում են դրանք լինելու.«Պահեր են լինում ՀՀ-ում դրա պակասը զգացվում է, ինչ գործիք ենք կիրառելու, որ ՀՀ-ից դուրս չգան այդ ուղղությամբ»: 

Փոխնախարարի խոսքով, դա կարգավորվում է տարիֆային և ոչ տարիֆային կարգավորումներով, նման նախադեպեր եղել են: 

«ԱՄԷ-ն ազատ առևտրային գոտիներ ունեցող պետություն է, որտեղ հնարավոր է  վերջում ուղղակի պիտակ կպցնեն վրան և համարվի ԱՄԷ-ի ապրանք, ուզում եմ հասկանալ ապրանքները, որ գալու են ՀՀ, կապ  չունի եթե ԱՄԷ-ում մուտքագրված ապրանք  կա, արդեն մտնու՞մ է  այդ ռեժիմի տակ»,- հետաքրքրվեց Սուքիասյանը, ինչին պատասխան Հովակիմյանը նշեց, որ այդ ռեժիմները համաձայնագրի կարգավորման առարկա  չեն և շարունակում են կարգավորել այնպես, ինչպես կարգավորվել են: 

Լրահոս
Ալեն Ռոբերտովիչ, ընդհանրապես արդար չի այս ամենը, տեղս չեմ գտնում. Նարեկ Կարապետյան
16:55
Ալեն Ռոբերտովիչ, ընդհանրապես արդար չի այս ամենը, տեղս չեմ գտնում. Նարեկ Կարապետյան
Մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը գնալով մեծանում է. վարչապետ
16:40
Մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը գնալով մեծանում է. վարչապետ
Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան
16:33
Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
16:27
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Հորդորում եմ, որ իրենց առաջին համար Ռոբերտ Քոչարյանին համոզեն ու բերեն նստեցնեն այդ դահլիճում. Ալեքսանյան
16:10
Հորդորում եմ, որ իրենց առաջին համար Ռոբերտ Քոչարյանին համոզեն ու բերեն նստեցնեն այդ դահլիճում. Ալեքսանյան
ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի արտահանման մեծ մասը ազատել մաքսատուրքերից
15:51
ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի արտահանման մեծ մասը ազատել մաքսատուրքերից
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
15:33
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը
15:04
Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
14:47
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Մենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չենք ստեղծի, չունենք. Փաշինյան
14:23
Մենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չենք ստեղծի, չունենք. Փաշինյան
Վերջին երկու ամսում սա Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ այցն է Հայաստան․ վարչապետ
14:06
Վերջին երկու ամսում սա Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ այցն է Հայաստան․ վարչապետ
Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակել խոսակցությունները, թե ինքը կարող է ՀՀ նախագահ ընտրվել
13:46
Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակել խոսակցությունները, թե ինքը կարող է ՀՀ նախագահ ընտրվել
Ուզում ենք Հայաստանին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումները. Լայեն
13:28
Ուզում ենք Հայաստանին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումները. Լայեն
Մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարհում. վարչապետ
13:16
Մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարհում. վարչապետ
Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան 
13:02
Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան