Լրահոս 24/7
02.04.2026

Գրաքննության պատրանքը

Գրաքննության պատրանքը

Լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԳՐԱՔՆՆՎԱԾ ՀԱԼԱԾՅԱԼԸ
Ես հասկանում եմ ստեղծագործող մարդու մղումը՝ ցուցադրել իր ստեղծագործությունները, ճանաչվել, գնահատվել ու խրախուսվել, արժանանալ դափնիների, մրցանակների, ինչո՞ւ ոչ՝ խնկարկումների ու փառքի։
Բայց ես չեմ հասկանում, հրաժարվում եմ հասկանալ, թե ինչպես կարող է այդ մարդը մի ակնթարթում վերածվել շարքային բանսարկուի։ Ինչպես կարող է աջուձախ պիտակավորել ու վիրավորել այլևս թշնամու կերպարանքով աչքին երևացող ամենատարբեր մարդկանց։ Հատկապես՝ եթե ինքը իր անուրանալի տաղանդի շնորհիվ արդեն իսկ ունի ճանաչում և վայելում է հարգանք որոշակի շրջանակներում։


Եվ ես եզրակացնում եմ, որ գործ ունենք հավասարակշռությունը կորցրած և հոգեբանական ճոճքի կամ անկման մեջ հայտնված մեկի հետ, որին պարտավոր ենք կարեկցել։ Նրան թվում է, թե իր երբեմնի ընկերները, համախոհները, անգամ անծանոթները ուզում են ամեն կերպ խանգարել ու արգելակել իրեն։ Որ իր ստեղծագործությունից նրանք սարսափում են, այդ պատճառով էլ թույլ չեն տալիս ցուցադրել այն։ Որ, ի վերջո, գրաքննում են իրեն․․․


Նրան, իհարկե, չի կարելի հարցնել՝ կներես, էլի, ախր քո ի՞նչը գրաքննենք։ Կնեղանա շատ փիս, քանզի սաստիկ նեղացկոտ է։ Ու կսկսի զարմանազան փաստարկներ ներկայացնել, քանզի խիստ պրպտուն է։ Նրան չի կարելի առարկել ու ասել, որ դու, ախր, էս համատարած սանձարձակության մթնոլորտում հազիվ թե կարողանաս քո մի ֆիլմով ոտք մեկնել անգամ ամենաանմեղ սանձարձակի հետ, համեմատության եզր անգամ չունես, ու եթե ոչ մի սանձարձակի ոչ մի ելույթ, խոսք, ոչ մի հայհոյախոսական գլուխգործոց ոչ ոք չի արգելում ու չի գրաքննում, քո էդ մի պարկեշտ, գուցե հաջողված ֆիլմի ի՞նչը պիտի գրաքննենք ու արգելենք, ախր։ Մանավանդ որ էդ ֆիլմդ պատրաստելիս իրականության զգացողությունը դեռ չէիր կորցրել, քեզ գրաքննողներ կամ վերևներից տրվող անուղղակի հրահանգ կատարողներ դեռ չէիր փնտրում- գտնում ամենուր։


Նրա ամենազորեղ փաստարկը, թե ինչու է «արգելված» Անկախության հռչակագրի մասին ֆիլմը, հետևյալն է․ Հանրային հեռարձակողի խորհուրդը և Հանրային հեռուստաընկերությունը կատարում են անուղղակի հրահանգ, որը բխում է ՀՀ վարչապետի՝ հռչակագրին տված գնահատականներից։ Այն է՝ վարչապետը քննադատել է հռչակագիրը, ուրեմն հռչակագրի մասին ֆիլմը պիտի արգելվի ու չցուցադրվի․․․


Երկաթբետոնե այս տրամաբանությունը պատ է ծակում, թափանցում մարդկանց ուղեղները, պղտորում նրանց մտքերը, առավել զգայուններին մղում ընկճախտի գիրկը։
Ո՞նց թե․ էս աստիճանի ստորությո՞ւն, բացականչում են դյուրահավատ տիկնայք, մռնչում են պայքարող պարոնայք և վրդովվում են հայրենիք կորցնելու հեռանկարից տագնապած մոլորյալք։


Ու չկա մեկը՝ հարցնի․ ա՛յ խելոք, եթե անգամ այդպես է, բա վարչապետի էդ քննադատական բնորոշումներից առա՞ջ ինչու չէր ցուցադրվում ֆիլմդ․․․ Գուցե գրաքննիչները գուշա՞կ են, որ գուշակել էին վարչապետի ապագա մտքերը ու առաջնորդվել դրանցով․․․
Լրատվամիջոցների բարեհաճությամբ այս օրերին ակտիվ գովազդված ֆիլմը դիտելու երջանկություն թեև չեմ ունեցել, բայց վստահ եմ, որ ընդամենը բարեխիղճ վավերագրություն է։


Ինչո՞ւ, ուրեմն, այն չի ցուցադրվել առ այսօր, ո՞րն է էս մեծ աղմուկի պատճառը, որտե՞ղ է թաղված շան գլուխը, կհարցնեն ֆիլմի հեղինակի զազրախոս գրառումները հաճույքով լայքած՝ բթած կամ սրտիկած, ախուվիշ քաշած կամ գլուխները տմբտմբացրած իր ու իմ բազմաթիվ ընկերներ, անծանոթներ, խելացիներ կամ միամիտներ։


Ոչ մի խորհրդավոր կամ արտառոց բան։ Սա մեծ աղմուկ է գրեթե ոչնչից։ Հեղինակը գուցե համոզված է, որ իր ֆիլմից է կախված հայ ժողովրդի ու հայոց պետականության ապագան, ու այդ պատճառով է մարտնչում սոցիալական հարթակներում ու զլմ-ներում, բայց ավաղ․ այս ամենը ընդամենը հետևանք է իր ստանձնած գործը սահմանված ժամկետում չկատարելու, բայց չգիտես ինչու այլոց վրա մուննաթ գալու, նրանց հետ լեզու չգտնելու, կոնֆլիկտների մեջ մտնելու, ինքնահավանության ու այլևայլ սրված դրսևորումների։ Ահա այսքան պարզ ու պրոզայիկ։


Մինչդեռ ի՜նչ վեհ կարգավիճակ է՝ լինել հալածված, գրաքննված ու արգելված․․․
Եթե անգամ սրա մեջ լրջության փշուր կամ ճշմարտության կաթիլ չկա։
Եթե անգամ սա ուղեղի մորմոք է, սրտի հիվանդություն։
Էական չէ։
Էականն այն է, որ հմտորեն մոլորեցվածները կհայհոյեն բոլոր նրանց, ովքեր նեղացրել են հալածյալի կերպարանք առած այս մարդուն, իսկ նա սահուն քայլերով կնվաճի նոր բարձունքներ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է