Լրահոս 24/7
27.08.2026

13.5 մլրդ դրամի ներդրում նավթավերամշակման ոլորտում

13.5 մլրդ դրամի ներդրում նավթավերամշակման ոլորտում

Կառավարությունը Սուքիասյաններին պատկանող «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊ ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտրամադրի։ Factor.am-ը տեղեկանում է, որ այս կերպ ընկերությունը կազատվի շուրջ 675 միլիոն դրամի մաքսատուրքի վճարումից։ Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերությանն է պատկանում Հայաստանի Հանրապետությունում գործող միակ նավթավերամշակման գործարանը, որը համալրված է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով:

Ներդրումային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Արարատի մարզում, ընկերությունը նախատեսում է կատարել շուրջ 13․5 միլիարդ դրամի ներդրում՝ բացառապես հումքի ձեռքբերման նպատակով: Ներմուծվող հումքով նախատեսվում է կազմակերպել նավթամթերքների արտադրություն՝ կիրառելով արդիական տեխնոլոգիաներ և բարձր արտադրողականությամբ սարքավորումներ: Հումքի ներմուծումը նախատեսված է Իրանի Իսլամական Հանրապետությունից և Իրաքի Հանրապետությունից:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտ հումքը չի ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ դրանք չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 13․5 մլրդ դրամ: Ներմուծվող հումքի կազմում ներառված են բիտումի հումք (նավթավերամշակման մնացորդ)՝ 30,000,000 կգ (արժեքը՝ 4 մլրդ դրամ), թեթև սոլվենտ՝ 8,000,000 կգ (արժեքը՝ 2.5 մլրդ դրամ), սոլվենտ՝ 18,000,000 կգ (արժեքը՝ 5.2 մլրդ դրամ), կերոսին՝ 6,000,000 կգ (արժեքը՝ 1.8 մլրդ դրամ): Որոշման նախագծում նշված է, որ ներկայում «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ»-ում առկա է 55 աշխատատեղ, իսկ ներդրումային ծրագրի հաջող իրականացման արդյունքում՝ մինչև 2027 թվականը, նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 60-ի։

Կառավարության գնահատմամբ՝ արտոնության կիրառումը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման, ինչպես նաև մշակող արդյունաբերության տեխնիկական հագեցվածության բարձրացման համար:

Նյութի աղբյուրը` Factor.am:

Լրահոս
Դուք կտրվել եք իրականության զգացումից. Ռուբեն Ռուբինյանը՝ Արթուր Խաչատրյանին
12:27
Դուք կտրվել եք իրականության զգացումից. Ռուբեն Ռուբինյանը՝ Արթուր Խաչատրյանին
Հոկտեմբերի 27-ից հետ մնացել էր միայն մի հատ «ցարի բոգ»՝ Ռոբերտ Քոչարյանը. Սասուն Միքայելյան
12:23
Հոկտեմբերի 27-ից հետ մնացել էր միայն մի հատ «ցարի բոգ»՝ Ռոբերտ Քոչարյանը. Սասուն Միքայելյան
Մենք Հայաստանը չենք ցույց տալիս, այլ՝ պատմության մեր ընկալումները․ Նիկոլ Փաշինյան
12:07
Մենք Հայաստանը չենք ցույց տալիս, այլ՝ պատմության մեր ընկալումները․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային. վարչապետ
11:50
Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային. վարչապետ
Քաջարանի թունելի աշխատանքները լավ են ընթանում. վարչապետ
11:45
Քաջարանի թունելի աշխատանքները լավ են ընթանում. վարչապետ
Կառավարությունը բյուջեից 1 մլրդ 255 մլն դրամ հատկացրեց համայքնների սուբվենցիոն ծրագրերի համար
11:28
Կառավարությունը բյուջեից 1 մլրդ 255 մլն դրամ հատկացրեց համայքնների սուբվենցիոն ծրագրերի համար
13.5 մլրդ դրամի ներդրում նավթավերամշակման ոլորտում
11:16
13.5 մլրդ դրամի ներդրում նավթավերամշակման ոլորտում
Թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում կրակ է բռնկվել
11:08
Թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում կրակ է բռնկվել
Մենք չենք կարող որոշում կայացնել այս կամ այն կողմի փոխարեն. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:06
Մենք չենք կարող որոշում կայացնել այս կամ այն կողմի փոխարեն. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանի Հանրապետությունը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա
11:02
Հայաստանի Հանրապետությունը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:00
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
10:58
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Աբսուրդ եմ համարում մեղադրանքը․ Հովիկ Աբրահամյան
16:55
Աբսուրդ եմ համարում մեղադրանքը․ Հովիկ Աբրահամյան
Հորմուզի նեղուցը մեր վերահսկողության տակ է. ԻՀՊԿ
16:31
Հորմուզի նեղուցը մեր վերահսկողության տակ է. ԻՀՊԿ
Էս գալու ա բոլորիս տները. Գեղամ Մանուկյան
16:25
Էս գալու ա բոլորիս տները. Գեղամ Մանուկյան