Հվ. Կորեայի Գերագույն դատարանը երկրի նախկին նախագահ Լի Մյոն Բակին (2008-2013) մեղավոր է ճանաչել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել 17 տարի ժամկետով ազատազրկումը։
Երկրի նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի յուրացման ու կաշառք ստանալու մեջ: Բացի այդ Լի Մյոն Բակին պետք է վճարի տուգանք՝ ընդհանուր 15,7 միլիոն դոլարի չափով, – գրում է TAСС գործակալությունը։ Համաձայն հետաքննության՝ 78-ամյա Լի Մյոն Բակին կասկածվում է իր նախագահության տարիների ընթացքում DAS ավտոպահեստամասերի արտադրողի միջոցները յուրացնելու մեջ, որի ամենախոշոր բաժնետերը եղել է հենց նախագահը:
Մեկ այլ մեղադրանքի համաձայն ՝նախագահության տարիներին նա կաշառք է ստացել Samsung Electronics-ից:

















