Հայաստան

Մետաղի ջարդոնի արտահանման իրական պատմությունը․ Մինասյանի հայտարարության հետքերով | fip.am

 

fip.am |

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը շարունակում է իր «բացահայտումների» շարքը։ Հունիսի 13-ին հրապարակված տեսաուղերձում վերջինս անդրադարձել է Հայաստանից սև մետաղների թափոնների արտահանմանը և շտապել հայտարարել, որ այս բիզնեսի ստվերային ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն է, իսկ դրա հետևանքով պետական բյուջեն զրկվել է միլիարդների հասնող եկամտից։

«Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը արդեն մտածում էին, թե ոնց արագ պետք է հարստանալ։ Իրենք և իրենց ընկերները հիմնեցին «ՔԱՊ» ընկերությունը․․․ Այս ընկերությունը սկսեց ժողովրդին և բյուջեն թալանելուց, ավելի կոնկրետ՝ երկաթի ջարդոն արտահանելուց՝  առանց մուծելու պետության հասանելիքը։ 

Ամեն անգամ երբ դու արտահանում ես երկաթի ջարդոն, պարտավոր ես մուծել 80,000 դրամ յուրաքանչյուր տոննայի համար։ Բացառություն կազմում է, երբ դու ջարդոն արտահանելուց ապացուցում ես, որ այդ ջարդոնը բաղկացած է քո իսկ արտադրության մետաղական թափոնից։ Միայն այդ ժամանակ դու չես վճարում 80,000 դրամը»,- նշել է Միքայել Մինասյանը։

«Շղթաներից փախած ֆեոդալը. թալան՝ երկաթ արտահանելով» վերնագրով տեսանյութում Մինասյանը նաև հայտարարել է, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ Հայաստանից արտահանվող մետաղի ջարդոնը շատ չնչին էր, վերջին երկու տարիներին դրա քանակը շեշտակի աճել է. «Ամեն ինչ փոխվում է 18-19 թվականներին, երբ Հայաստանից արտահանվում է, ուշադրություն, 50,000 տոննա մետաղական ջարդոն։ 50,000 տոննա մետաղական ջարդոն արտահանվել է առանց մուծելու 80,000 դրամը՝ յուրաքանչյուր տոննայի համար»։

Մինասյանի խոսքով՝ վարչապետի ընտանիքի ղեկավարությամբ և ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի միջոցով Հայաստանի մաքսային և հարկային ծառայությունում գործում է մաֆիա, որը թույլ է տվել Հայաստանի ժողովրդից 4 մլրդ դրամ թալանել։ «Սա արդեն ուղիղ թալանի ուղիղ ապացույց է»,- հայտարարել է Մինասյանը։

«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով վերջին երկու տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացները, կապ հաստատելով «ՔԱՊ» ընկերության ներկայացուցիչների հետ, պարզեց, որ Միքայել Մինասյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Մինասյանի ճիշտ պնդումները

Միքայել Մինասյանի մատնանշած «ՔԱՊ» ընկերությունը, իսկապես, հիմնադրվել է հեղափոխությունից հետո՝ 2018 թ․ հուլիսին, և զբաղվում է մետաղի ջարդոնի ընդունմամբ, վերամշակմամբ և արտահանմամբ։ Վիճակագրական կոմիտեի տվյալների բազայից տեղեկանում ենք, որ, իսկապես, վերջին 2 տարիներին մետաղի ջարդոնի արտահանումը զգալիորեն աճել է նախորդ տարիների համեմատ, և Միքայել Մինասյանի տեսաուղերձում հրապարակված տվյալները՝ 2014-17 թվականների համար, ևս ճիշտ են։ Այս տարիներին Հայաստանից արտահանվել է ընդհանուր մոտ 830 տոննա մետաղի ջարդոն։ Սակայն այսքանով Մինասյանի ճիշտ պնդումներն ավարտվում են։

Մինասյանի սխալ պնդումները «ՔԱՊ»-ի ու մետաղի արտահանման մասին

«ՔԱՊ» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հերքեց իրենց և Նիկոլ Փաշինյանի կամ նրա ընտանիքի հետ կապը և նույնիսկ նշեց, որ իրենց բեռնատարն արդեն 1․5 ամիս կանգնած է մաքսակետում՝ բյուրոկրատական քաշքշուկի պատճառով։ «Եթե ես վերևներում կապեր ունենայի, բեռնատարներիս հետ կապված դժվար թե խնդիր ունենայի»,- նշեց «ՔԱՊ» ընկերության տնօրենը։

Մինասյանի տեսաուղերձում հրապարակված փաստաթուղթը, որում նշվում է, որ «ՔԱՊ» ընկերությունը մետաղի ջարդոնի մատակարարման պայմանագիր է կնքել ռուսական СтилКо ընկերության հետ, ևս իրական է, ինչը Fip.am-ի հետ զրույցում հաստատեց Մարտիրոսյանը, սակայն տեղեկացրեց, որ փաստաթուղթը թեև կնքվել է 7000 տոննայի համար, սակայն իրենք արտահանել են ընդամենը մոտ 3700 տոննա մետաղի ջարդոն։ Նա նշեց, թե չգիտի, թե ինչպես է այդ պայմանագիրը հայտնվել Մինասյանի մոտ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում:

editors

Recent Posts

«Իսրայելի դեմ գործողություններն ավարտվել են». Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի դեմ ռազմական գործողություններն ավարտվել…

35 mins ago

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

13 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

15 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

15 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

15 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

16 hours ago