Հայաստան

Ի՞նչ էին արձանագրել միջազգային դիտորդները 2017-ի ՀՀ ԱԺ ընտրություններից

 

Հաշվի առնելով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործն առնչվում է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կողմից ընտրողներին կաշառք տալու հանգամանքի հետ (իհարկե, հաշվի ենք առնում անմեղության կանխավարկածը), ուշագրավ համարեցինք ընթերցողին ներկայացնել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Դիտորդական առաքելության վերջնական զեկույցից որոշ դիտարկումներ։

Այսպիսով՝ զեկույցում դիտորդներից շատերը նշել են, որ «քարոզարշավի վրա ստվեր նետեցին արժանահավատ և համատարած պնդումները, որ տեղի են ունեցել ընտրակաշառքի բաժանման, հանրային ծառայողների, այդ թվում՝ դպրոցների և հիվանդանոցների աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելու, ինչպես նաև այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու նպատակով ընտրողներին ահաբեկելու դեպքեր»։ Նրանք շեշտել են, որ դա նպաստեց ընտրական գործընթացի նկատմամբ համընդհանուր հանրային վստահության նվազմանը և առաջացրեց մտահոգություններ առ այն, թե արդյոք ընտրողները կարողացել են իրենց կամքն արտահայտել առանց հաշվեհարդարի վախի, ինչպես պահանջում են ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները։

Քարոզարշավի ֆինանսավորման վերահսկման և հաշվետությունների մասով ևս թափանցիկություն չի ապահովվել, օրինակ նախընտրական շտաբների, տրանսպորտի և հաղորդակցության ծախսերը չէին ներառվել հաշվետվություններում։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցների մեծ մասը մատնանշել է, որ հասարակության մեջ շարունակվում է «խուսափողականությունը ընտրական խախտումների ու կեղծիքների մասին հաղորդում տալու հարցում, ինչը պայմանավորված է բողոքների քննման արդյունավետության նկատմամբ անվստահությամբ»։ Զեկույցում ընդգծվել է, որ դատական համակարգի, ընտրական վարչարարության և իրավապահ մարմինների անկախության պակասը և նրանց կողմից բողոքները քննելու եղանակը խաթարում են իրավական պաշտպանության արդյունավետությունը, ինչը հակասում է ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորություններին և Եվրոպայի Խորհրդի չափանիշներին։

Քրիստինե Հովսեփյան
editors

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

5 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

7 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

7 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

7 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

8 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

8 hours ago