Հայաստան

Առաջին մեծ բայղուշությունն արեց հայոց համազգային փեսան. Անդրանիկ Քոչարյան

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց.

«Վերջին ժամանակներս սկսեցին անընդհատ հայտնվել բայղուշներ և անել բայղուշություններ: Առաջին մեծ բայղուշությունն ինձ համար արեց հայոց համազգային փեսան, երբ իր սերիալներից մեկում անդրադարձ կատարեց անվտանգության ոլորտին և մեր բանակի վերջին ձեռքբերումներին»:

Քոչարյանի կարծիքով Սուրբ աթոռում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի այդ հայտարարությունը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը:

«Հասանք այն աստիճանի, որ պատերազմող երկրի հակառակորդին նույնիսկ հուշեցին, որ կարող են նաև սկսել հարձակումներ: Ես ուզում մեր այդ ընկերներին հիշեցնել, որ դուք, ըստ էության, պատերազմ եք հայտարարում մեր սեփական ժողովրդին, բայց դուք այդ պատերազմն արդեն պարտվել եք, որովհետև այսօրվա մեր երկրի անվտանգությունն ապահովում է լեգիտիմ մեծամասնությունը, որն իր քվեով արդեն 2-րդ քվեարկությամբ ցույց տվեց, որ մեր երկիրը գտնվում է քաղաքական լուրջ անվտանգային ամուր, կայուն հիմքերի վրա»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

editors

Recent Posts

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

2 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

2 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

2 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

2 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

3 hours ago

Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին: Վարչապետը…

3 hours ago