Դերասան Ջեյսոն Մոմոան, ով հայտնի է «Ակվամեն» ֆիլմով, կհնչյունավորի ձնեմարդու։ Գլխավոր հերոսը Մոմոայի ձայնով կխոսի Warner bros. ընկերության նոր «Ֆրոսթի ձնեմարդը» մուլտֆիլմում։
Այս բարի ու կենսուրախ հերոսն առաջին անգամ էկրաններին է հայտնվել 1969 թվականին։ Այժմ կինոընկերությունում որոշել են ստեղծել նոր անիմացիոն ֆիլմ ՝ խաղարկային ֆիլմի ու համակարգչային գրաֆիկայի էլեմենտներով։

«Մենք վստահ ենք, որ Ջեյսոնը շնորհիվ իր սրտում եղած սիրո, կարեկցանքի ու ընտանեկան խորը կապերի հրաշալի կփոխանցի սուրբծննդյան միջավայրը»։
Ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ։

















