Okko օնլայն վիդեոհարթակում հուլիսի 9-ին կմեկնարկի «Նագիևը կարանտինի մեջ» վեբ սերիալի երկրորդ եթերաշրջանը։ Ռեժիսորը կրկին Սարիկ Անդրեասյանն է, այն բաղկացած է լինելու 10 մասից՝ յուրքանչյուրը մինչև 15 րոպե տևողությամբ։
Ըստ սյուժեի դերասան Դմիտրի Նագիևի թեստի պատասխանները բացասական են և նա վերջապես կարող է դուրս գալ կարանտինից։ Սակայն երկրում արտակարգ դրությունը դեռ չի ավարտվել, ինչն իր հերթին բերելու է նոր խոչընդոտների։ Նոր եթերաշրջանում կմիանա նաև որդին՝ դերասան Կիրիլ Նագիևը։
Միայն առաջին սերիան հասանելի կլինի Okko-ի յութուբյան ալիքում։

















