Ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկը ներկա իրավիճակի վերաբերյալ գրում է.
Հայերը գրավել են 2 դիրք, ունենք 12 զոհ։ Մեր խմբագրության հետ կապ է հաստատել Ադրբեջանի զինված ուժերի 3-րդ կորպուսի սպաներից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում։ Նա ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը վերջին օրերի լարված դեպքերի շուրջ։
Նրա խոսքով՝ իրենք հունիսից ակտիվ աշխատանքներ էին տանում դիրքը ամրապնդելու համար և պատրաստում էին այն երկարաժամկետ օգտագործման։ Արվել էր դիրքի բետոնապատում, ինչպես նաև վերանորոգվել էր դեպի դիրք տանող ճանապարհը։ Սակայն ադրբեջանական բանակի անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ սպաների պատճառով իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ։
Նախորդ ուրբաթ` հուլիսի 10-ին հայերն օգտվեցին առիթից և առանց որևէ դժվարության գրավեցին դիրքը, սակայն դրա մասին մենք իմացանք միայն կիրակի։ Ամենաթեժ մարտերը տեղի ունեցան կիրակի գիշերով, որի ժամանակ մենք ունեցանք 12 զոհ, 4 ծանր վիրավոր և մեկ տասնյակից ավելի թեթև վնասվածք ստացածներ։ Այժմ ադրբեջանական կողմն անում է ամեն ինչ կորցրած դիրքը հետ բերելու ուղղությամբ։

















