X
Մենք սոց. ցանցերում

Մի «ուազիկի» պատմություն

Փաստորեն Հրանտ Բագրատյանի խորհուրդները Ալիևը լավ էլ լսում է, ավելին՝ հալած յուղի տեղ է ընդունում։ Անվերապահ վստահության նշան է այն, որ Ադրբեջանի բռնապետը մի «ուազիկով» զինվորներին հրահանգել է գրավել հայկական դիրքերը։ Անգամ Զաքիր Հասանովի հավաստիացումները՝ հայկական կողմի նոր ու հզոր սպառազինության մասով, անտեսվել են։ Դե եթե հայն է խոսում իր երկրի անկարողունակության մասին, էլ ինչ երկար-բարակ մտածել, պետք է պահը բաց չթողնել և խփել ուղիղ թիրախին։

Ափսոս, արդյունքում էս համավարակի օրերին ստիպված եղան սահմանամերձ գյուղերի բնակիչներին տարհանել (Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է օկուպացիայի մասին)։ Ու հիմա ինչքան էլ հիստերիկ շարժումներով ու սպառնալից բղավեն, որ Հայաստանի իրականացրած գործողություններն անպատասխան չեն մնալու, փաստը դրանից չի փոխվում՝ դիրքը գրավված է, իսկ հաղթանակած տղերքին հոխորտոցներով չես վախեցնի։

Քրիստինե Հովսեփյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս