Բոտսվանայում անհասկանալի պատճառով փղեր են սատկում։ Արդեն կա 350 զոհ։ Հանգամանքներն անհայտ են, սակայն շրջանառվում է 2 վարկած։ Համաձայն առաջին վարկածի, կենդանիները թունավորվել են։ Մյուս վարկածն էլ փղերի օրգանիզմում ջրի միջոցով ավելի վաղ հայտնված հարուցիչներն են։ Նման ծավալով փղերի ոչնչացում երկար ժամանակ չէր եղել։ Սա իրապես աղետ է, քանի որ փղերն այս տարածքի հարստությունն են։ Ներկայումս Օկավանգոյում կա շուրջ 15 հազար փիղ։

















