Որակյալ ժամանց
27.07.2020

Տիմատին լքել է Black Star-ը | armenpress.am

Տիմատին լքել է Black Star-ը | armenpress.am

Հանրահայտ ռեփեր Տիմատին, որը հանդիսանում է Black Star պրոդյուսերական ընկերության հիմնադիրը, լքել է այն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիմատին այս մասին գրառում է տարածել «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում:

Նա գրել է, որ չի ցանկանում իր գրառումը վերածել «ծավալուն գրքի», պարզապես կասի, որ բազմաթիվ սեփական ծրագրեր ունի, և մի շարք հարցերի պատասխաններ հանրությունը կստանա՝ իր նոր ալբոմը լսելով, որը թողարկվելու է սեպտեմբերին:

«Սա ինքնաբուխ որոշում չէ: Սա գործընկերների կշռադատված քայլ է, մարդկանց, որոնք միասին անցկացրել են ավելի քան 20 տարի, երկրի երաժշտական շուկան գլխիվայր շուռ են տվել և կառուցել են միակ հաջողված բրենդը՝ հիմնված երաժշտության վրա: Բրենդը հայտնի է դարձել ոչ միայն Ռուսաստանում, այլև երկրի սահմաններից դուրս՝ դռներ բացելով հարյուրավոր երիտասարդ անունների առաջ»,-հիշեցրել է ռեփերը:

Թիմաթիի խոսքով՝ երբ ետ է նայում,  չի հավատում, որ  Black Star-ը հիմնադրել է ինքնուրույն՝ առանց որևէ ներդրման: «Այդ ժամանակ անհրաժեշտ էր ոչ միայն ինքս ինձ, այլև հարազատներիս և միջավայրին ապացուցել, որ մենք ինչ-որ բան արժենք: Այսօր Black Star-ը վերածվել է «ընկերությունների մի խմբի»: Ըստ իս՝ մենք կորցրել ենք գրավչությունը և կենտրոնացել ենք վիճակագրության վրա, առանց որի իրականում  ոչ մի խոշոր ընկերություն չի կարող ապրել: Մեր գործում ցանկանում ենք լինել «Գուգլ», «Ամազոն»: Իսկ ինձ հոգեհարազատ է Իլոն Մասկի կոնցեպտը: Եթե իհարկե հասկանում եք, թե ինչ մասին է խոսքը»,-ընդգծել է նա:

Ռեփերը խոստովանել է, որ վաղուց է ցանկացել ամեն բան փոխել, ամեն ինչ նոր էջից սկսել: Նրա հավաստիացմամբ՝ իրեն մեծ փոփոխություններ են սպասում, և այդ սպասումն անհանգստացնող սարսուռ է առաջացնում:

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ իր առաքելությունը Black Star երաժշտական լեյբլում ավարտված է, բայց ռեփերը պահպանում է իր մասնաբաժինը և իրավունքները Black Star Burger,  Black Star Karting, Black Star Car Wash նախագծերում:

Լրահոս
Սպառազինության նոր նմուշների ձեռքբերման պայմանագրեր են կնքվել. Պապիկյան
12:19
Սպառազինության նոր նմուշների ձեռքբերման պայմանագրեր են կնքվել. Պապիկյան
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարի նվաճումը
12:04
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարի նվաճումը
Ցավոք, մեզ չեն ընդունում ՆԱՏՕ․ Զելենսկի
11:42
Ցավոք, մեզ չեն ընդունում ՆԱՏՕ․ Զելենսկի
Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է «Սուջա» գազաչափիչ կայանի վրա
11:32
Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է «Սուջա» գազաչափիչ կայանի վրա
Հայաստանը դարձավ ՆԲԵՖ լիիրավ անդամ
11:20
Հայաստանը դարձավ ՆԲԵՖ լիիրավ անդամ
Ուժեղ և դրական դինամիկան վերահաստատում է մեր ժողովրդների միջև առկա խորը կապերը. Կոբախիձե
11:08
Ուժեղ և դրական դինամիկան վերահաստատում է մեր ժողովրդների միջև առկա խորը կապերը. Կոբախիձե
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ  տեղեկություններ հրապարակելուց
10:58
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ տեղեկություններ հրապարակելուց
Իսրայելում քաղաքական ճգնաժա՞մ է
23:32
Իսրայելում քաղաքական ճգնաժա՞մ է
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին
23:19
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
20:27
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում
19:48
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում
Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան
19:26
Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան
ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու
19:04
ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետին
18:43
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետին
Հայտնի է զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը
18:28
Հայտնի է զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը