Իսպանական Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները վերադարձել են մարզումների՝ նախապես կորոնավիրուսի թեստեր հանձնելով։
«Արքայական ակումբի» խաղացողներից մեկի՝ Մարիանո Դիասի թեստը դրական արդյունք է տվել։ Ֆուտբոլիստը անմիջապես ինքնամեկուսացել է: Արքայական ակումբն օգոստոսի 7-ին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում պետք է պատասխան հանդիպում անցկացնի «Մանչեսթեր սիթիի» հետ:
Մեկնաբանելով «Ռեալի» ֆուտբոլիստի վարակման փաստը՝ ՈՒԵՖԱ-ն հույս է հայտնել, որ դա չի ազդի առաջիկա խաղի կազմակերպման վրա:

















