Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անվտանգության խորհրդի անդամների հետ հրատապ հանդիպում է հրավիրել երկրում ավելի քան երեսուն ռուսաստանցիների ձերբակալությունից հետո: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ավելի վաղ Բելառուսի Բելտա պետական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ հանրապետությունում ձերբակալվել են ռուսական մասնավոր «Վագներ» ռազմական կազմակերպության վարձկանները: Նշվում է, որ բելառուսական անվտանգության ուժերը տեղեկատվություն են ստացել ավելի քան երկու հարյուր զինյալների երկիր ժամանելու մասին։ Ըստ ստացված տեղեկատվության նպատակը նախընտրական շրջանում իրավիճակը ապակայունացնելն է: