Ինչպես տեղեկացնում է Al Jazeera լրատվական գործակալությունը, Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտնում է, որ մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վերջին տվյալներով ունեն ավելի քան 50 զոհ և շուրջ 2700 վիրավոր։
Al Hadath հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Լիբանանի ՆԳՆ ղեկավար Մուհամմադ Ֆահմին հայտնել է, որ Բեյրութի նավահանգստում պայթյունավտանգ ամոնիումի նիտրատ է պայթել:

















