Կրթություն

Պետք է արդյո՞ք աշակերտներին գնահատել

Ինչպես արդեն գիտեք սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն։ Հեռավար կրթությունից հոգնած աշակերտները մեծ ոգևորությամբ կշտապեն դպրոց՝ հանդիպելու դասընկերներին ու ուսուցիչներին։ Ավաղ, ծնողների ու աշակերտների մոտ նորից կարթնանա նաև նևրոզը։ Դասեր, պարապմունքներ, գնահատականներ, հարաբերություններ ուսուցիչների ու հասակակիցների հետ․ որքան առիթներ կան, որոնք կարող են անհանգստացնել առանց այդ էլ աշխարհում տիրող այս լարված իրավիճակում։

Հոգեբան Ելենա Լուտկովսկայան իր «Դպրոց. Ամեն ինչ կստացվի» ուղեցույց-գրքի բաժիններից մեկում խոսում է դպրոցներում գնահատման համակարգի մասին։

Կարևո՞ր են գնահատականները

Գնահատականները ուսումնական պրոցեսի հիմնական մասն են։ Մասը, այլ ոչ նպատակը։ Կոնկրետ երեխայի ու նրա ծնողի համար այն ինքնատիրապետման, ինքնավերլուծման ու ինքնազարգացման դեր ունի։ Գնահատումը միջոց է, որի նկատմամբ ճիշտ վերաբերմունքը  հանգեցնում է թվարկված բոլոր գործառույթների ձևավորմանը: Դրանք շատ կարևոր են երեխայի համար։ Գնահատումն ունի ծառայողական նշանակություն և պետք չէ չափազանց մեծ տեղ հատկացնել նրան։ Կան նաև ծնողներ, ովքեր սովորեցնում են իրենց երեխաներին ընդհանրապես ուշադրություն չդարձնել գնահատականների վրա։ Սա էլ ուրիշ ծայրահեղություն է։

Երեխային սովորեցնել գնահատականներին ընդհանրապես ուշադրություն չդարձնել, նույնն է թե նրան սովորեցնել անտեսել ճանապարհային նշանները: Իհարկե լուսացույցի կարմիր գույնից վախենալ պետք չէ, բայց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել։ Պետք է նրա գլխում աստիճանաբար գործողությունների պատասխան արձագանք ձևովորվի, ինչպես կարմիր լույսի, այնպես էլ վատ գնահատականի դեպքում։ Սա այն հիմնականն է, որ մենք պետք է հասկանանք գնահատականների մասին:

Եկեք հասկանաք, թե ինչու պետք է գնահատվեն աշակերտները

Ինչպիսի՞ն է լինելու նրա վերաբերմունքը գնահատականի նկատմամբ։ Հավանաբար նույնը, ինչ քննադատության դեպքում։ Ուզու՞մ ենք մենք արդյոք, որ երեխան անտարբեր լինի քննադատության նկատմամբ, ուզու՞մ ենք նա մտածի, որ իր ցանկացած արարք կամ գործողություն հրաշալի է։ Թերևս ոչ, որովհետև քաջ գիտակցում ենք, որ այդկերպ կյանքը դժվար կլինի նրա համար։ Ցանկանու՞մ ենք արդյոք, որ նա որևէ բանով զբաղվի միայն գովաբանման համար։ Ցանկանո՞ւմ ենք, որ նա գիշերը արթուն մնա և չկարողանա քայլ անել ՝ վախենալով, որ ինչ-որ մեկը կարող է չընդունել իր որոշումը: Իհարկե ոչ։ Մենք հավանաբար ուզում ենք, որ նա ուշադրություն դարձնի քննադատությանը և իմանա, որ նույնիսկ եթե դա բացասական է, այն շատ օգտակար նպատակ ունի: Այսինքն դա վճիռ չէ, այլ ճանապարհային ուղեցույց։

Աշակերտների համար դժվար է ընդունել այն փաստը, որ իրենց մոտ ամեն ինչ այնքան լավ չէ ստացվում, որքան իրենք էին նախատեսում։ Բայց գնահատման գործընթացը ինքնին վնաս չի պատճառում: Նրանց վնասում է գնահատման նկատմամբ կտրուկ վերաբերմունքը, որը կաթվածահար է անում նրանց աշխատանքը: Խնդիրն ինքնին գնահատման մեջ չէ, այլ դրան տրված նշանակության մեջ: Այս խնդրի արմատներն, իհարկե, գալիս են մանկությունից և շատ հաճախ հենց տարրական դպրոցից:

Նյութը՝ snob.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

5 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

5 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

5 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

5 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

5 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

6 hours ago