Գլխավոր

Հայերը շարունակելու են ապրել Արցախում և նոր ճանապարհներ կառուցել

BBC լրատվական ծառայությանը Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցը հիմնականում ծավալվում էր հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ, և Սթիվեք Սաքուրի հարցերն էլ միտված էին հստակեցնելու, թե խաղաղության խոստումներով իշխանության եկած հեղափոխական թիմն ինչպես է պատկերացնում հետագա բանակցային գործընթացը, եթե  հուլիսին աշխարհն ականատես եղավ տավուշյան մարտերին։ Այսինքն փոփոխություններ չկան, «իրադարձություններն ընթանում են արդեն սովորական դարձած տրամաբանությամբ»։

Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում՝ իշխանության եկել էր խաղաղության կարգախոսով (հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք կողմերին), բայց միակողմանի խաղաղություն հաստատելու ջանքեր չի կարող լինել, քանի որ Ադրբեջանն ունի հակամարտության լուծման՝ միայն իրեն ձեռնտու տարբերակը։

Պետք է նկատել, որ Փաշինյանը տվեց պատասխաններ բոլոր կողմերին՝ միջազգային հանրությանը, ներքին ընդդիմադիր ուժերին (մասնավորապես՝ նախկինները հողերը հանձնելու մասին թեզը որպես հաղթաթուղթ են կիրառում ցանկացած իրավիճակում) և Ադրբեջանի իշխանություններին, որ իր ղեկավարած վարչակարգը նախընտրում է խաղաղությունը, բայց խաղաղության կարող են հասնել միայն երկու հակամարտող կողմերի փոխզիջումների միջոցով։ Բացատրեց, որ նախկիններից տարբերվելու մղումներով, նոր կառավարությունը մնում է հավատարիմ սեփական ժողովրդի շահերին, հայակենտրոն քաղաքականությանը և սեփական սահմանները պաշտպանելու հարցում մնում է անդրդվելի։

Ըստ էության, Փաշինյանը հաստատեց՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» պնդումը՝ կրկին հիշեցնելով, որ հայերն ապրում են Արցախում անհիշելի ժամանակներից և շարունակելու են ապրել և նոր ճանապարհներ կառուցել, քանի որ Արցախի տարածքում ապրում են մարդիկ՝ բարեկեցիկ կյանքի, աշխատելու և արարելու լիիրավ իրավունքով։

Փաշինյանը շեշտեց, որ հենց Ադրբեջանն է վարում մարդատյաց քաղաքականություն՝ Լեռնային Ղարաբաղը պահելով շրջափակման և մեկուսացման մեջ։ Հեղափոխական իշխանությունների վարած քաղաքականությունն էլ ազգայնական չէ, քանզի արցախցիները կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև, ուստի հակամարտության կարգավորման համար հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին հրաժարվել ռազմական ագրեսիվ լուծումներից։

Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ նույնանալ Հայաստանի նախկին իշխանությունների հետ, բայց պատրաստ չէ նաև ներողություն խնդրել մի բանի համար, որ իբր հայկական ուժերը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են թույլ տվել ռազմական գործողությունների ընթացքում (լրագրողն ակնարկում է Խոջալուի դեպքերը)։

«Ցանկացած պատերազմ ողբերգությունների շղթա է, այդ է պատճառը, որ մենք ասում ենք՝ եկեք հրաժարվենք և մերժենք հակամարտության կարգավորման հարցում ուժի կիրառման հեռանկարից»,- ասում է Փաշինյանը, բայց ընդգծում՝ ադրբեջանիցիների կատարած ոճրագրոծությունները մի քանի հատորների մեջ էլ չեն տեղավորվի՝ հղում անելով Սումգայիթի, Բաքվի ջարդերին, որ համակարգվում էին անմիջապես ադրբեջանական իշխանությունների կողմից։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

8 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

8 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

9 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

9 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

9 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

9 hours ago