Հայաստան

«ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԼԻԲԱՆ». Վանո Սիրադեղյան

«…Հայաստանի անկախության հռչակումից Դաշնակցությունը, վտանգված տեսնելով Սփյուռքի վրա իր ազդեցությունը, կենաց-մահու պատերազմ մղեց Ադրբեջանի հետ պատերազմող հայկական նոր ոտքի կանգնող պետության դեմ: Եվ մինչ շրջափակման պայմաններում պատերազմող երկիրը ժամանակ կար՝ երկու օրվա հացի պաշարով, չորս օրվա բանակի վառելիքի պաշարով պատերազմ էր մղում Ղարաբաղի ճակատում, Դաշնակցությունը Սփյուռքում տեռորի էր ենթարկել հայությանը՝ «Հայաստան» հիմնադրամի գործունեությունը վիժեցնելու վճռականությամբ, իսկ Հայաստանում ութ թերթ էր հրատարակում Հայաստանի պետության ու բանակի դեմ՝ հայությունից կորզած փողերով: Ես ասում եմ՝ պետության ու բանակի դեմ, ոչ թե իշխանության, որովհետև (ի գիտություն հայերի) պատերազմի ժամանակ չի լինում իշխանություն և ընդդիմություն, այլ լինում է ճակատ և թիկունք: Առավել ևս՝ չի լինում զինված ընդդիմություն: Այսինքն, Աֆրիկայում մի տեղ լինում է: Այնտեղ, որտեղ ընդդիմությունն ու թշնամին միևնույն ցեղից են:

… Քանի դեռ հայի ցաքուցրիվ միտքը չի ըմբռնում, որ պատերազմող երկրում (սեփական երկրում) կուսակցական զինյալ խմբերի առկայությունը ավելի վտանգավոր է, քան երկրորդ ճակատը, այս երկրից ոչինչ չի ստացվելու: Քանի դեռ գոնե Հայաստանում չեն հասկացել, որ Տեր-Պետրոսյանը ժամանակին ոչ թե կուսակցություն է փակել, այլ կասեցրել է ՀԱԲ-ի նման, Սարի Թաղի Վրեժի ավազակախմբի ձևով պետության զինված ուժերին զուգահեռ այլ զորամիավորումներ ստեղծելու փորձը, քանի դեռ չկա այդ հասկացողությունը, թե´ նորանոր հեղաշրջումներ կլինեն և թե´ նորանոր սկաուտներ կմտնեն՝ պառլամենտը ու կառավարություն կգնդակահարեն: Բայց ինչպե՞ս պիտի հասկանա հայությունը, եթե նրա, թվում է թե, ամենադատողունակ մասն անգամ ընկել է հեշտի ակոսը ու դեբիլ մանկան քոքվածությամբ երեք տարի նույն երգն է զլել. «Դուք նրանց հալածեցիք, նրանք ձեզ են հալածում, դուք նրանց…», ոչ մի տարբերություն չտեսնելով զինված ընդհատակի ու երկրում լեգալ գործող կուսակցությունների գործունեության միջև: Ինչո՞ւ դեբիլի քոքվածությամբ, ոչ թե թութակի՞: Որովհետև թութակը նոր բան սովորում է, իսկ դեբիլը՝ ոչ: Նաև՝ դեբիլը չի մեծանում: …

Հայի՝ իշխանության ու ժողովրդավարության ընկալումը, ախր, ուրի´շ տեսակ է… Եթե իշխանություն է, ինչո՞ւ ազգային չէ: Եթե ազգային է, ինչո՞ւ տրամվայով չի գնում գործի: Եթե հավասարություն է, պետությունը ինչո՞ւ պիտի զինված լինի, իսկ ընդդիմությունը՝ ոչ: Եթե խոսքի ազատություն է, ինչո՞ւ թերթերի բաժանորդագրություն չկա խրամատներում…

Իսկ Դաշնակցությունը ինքնապահպանման բնազդով էր վիժեցնում օգնությունը պատերազմող Հայաստանին, թե չարամտորեն, նշանակություն չունի: Բնութագրականն այն է, որ այդ կազմակերպությունը ստեղծվել է որպես թշնամի միջավայրում գործելու կոչված կառույց և այդպես գործում է նույնիսկ սեփական երկրում: Այդպես՝ մի ոտքը փախչելու պատրաստ պարտիզան մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ իշխանության է գալիս (վկան՝ Առաջին Հանրապետությունն ու այսօրվա Ղարաբաղը լքելը): Եվ ինչպես տեսնում ենք, հարցը նույնիսկ իշխանության ձգտելը չէ, որը բնական կլիներ կուսակցության համար (եթե կուսակցություն լիներ), այլ այն գործելակերպը, որը գիտակցաբար որդեգրված է որևէ տարածքում քայքայիչ և ահաբեկչական գործողություն ծավալելու համար:

Եվ չի վերափոխվում, որովհետև որպես կուսակցություն, որպես լեգալ կառույց չի կարող իր գոյությունը պահպանել դրսում: Իսկ նման բնույթով չի կարողանում կառուցողական ուժ լինել նույնիսկ իշխանություն ստանալու դեպքում: Որովհետև իրենց խնդիրը այս Հայաստանը չէ: Եվ քանի դեռ իրենց խնդիրը այս Հայաստանը չէ, նրանք վտանգավոր են լինելու այս պետական կազմավորման համար: Նրանք չեն կարող ինքնուրույն վերափոխվել (եթե անգամ ուզենան) և դառնալ քաղաքական պրոցեսի մասնակից կուսակցություն: Նրանց կարելի է միայն ստիպելով դարձնել այդպիսին տասնամյակների ընթացքում: Իր բնույթով, բազմաթիվ ազգերի մեջ գոյատևելու օբյեկտիվ պրոբլեմներ ունենալով՝ Դաշնակցությունը չի կարող հազարումի կասկածելի կապերով կապված չլինել պետական ու ոչ պետական կասկածելի ուժերի հետ, և, բնականաբար, չի կարող ամենատարբեր կախվածություններ չունենալ: Դա այդ կուսակցության գոյատևման երաշխիքն է»:

Վանո Սիրադեղյան

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

7 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

7 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

7 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

7 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

7 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

8 hours ago