Լրահոս
19.08.2020

Ադրբեջանի գերնպատակը բանակցությունների ընթացքը փոխելն էր. Սերժ Սարգսյան

Ադրբեջանի գերնպատակը բանակցությունների ընթացքը փոխելն էր. Սերժ Սարգսյան

Մինչև հրավիրված ասուլիսում լրագրողների հարցերին պատասխանելը, Սերժ Սարգսյանը վերընթերցեց Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի իր ելույթը՝ անդրադառնալով քառօրյա պատերազմի հանգամանքներին, կայացրած որոշումների պատճառներին, բանակցային գործընթացում Ադրբեջանի նկրտումներին։

Չնայած իր համախոհներից, քաղաքական թիմի անդամներից, աջակիցներից շատերը խնդրում էին օգտվել չգալու իրավունքից և կտրուկ մերժել հրավերը այն հիմնավորմամբ, որ սա ակնհայտ քաղաքական նպատակներով ստեղծված հանձնաժողով է, որի անդամները բազմաթիվ անգամներ կանխակալ և ոչ կոռեկտ կարծիքներ են հայտնել ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ երրորդ նախագահը որոշել է ներկայանալ հանձնաժողովին և տալ բոլոր հարցերի պատասխանները։

«Ես որոշեցի գալ, եթե անգամ նրանց մտահոգությունները տեղին են, որովհետև ուզում եմ նայել ձեր աչքերի մեջ և հասկանալ՝ կա՞ այստեղ մեկը, որ դեռ կասկած ունի ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի հաղթանակի վերաբերյալ, կարո՞ղ է մասնագիտորեն հիմնավորել, թե ինչպես է իր էլիտար ստորաբաժանումները կորցրած Ադրբեջանը հաղթել, իսկ անասելի խիզախության բազմաթիվ օրինակներով լայնածավալ գրոհները կասեցրած հայկական կողմը պարտվել։ Կա՞ մեկը, որ տեղյակ է մարդկության պատմության ընթացքում այնպիսի պատերազմի մասին, որտեղ առանց հրամանատարների կռվել ու հաղթել են միայն զինվորները։

Հարց կարող է ծագել, թե ինչու մինչև այսօր համապարփակ և հանրայնորեն չեմ անդրադարձել ապրիլյան պատերազմի մասին տարատեսակ հարցերին, իմ և այս թեմայով շահարկումներին։ Ասեմ, որ սկզբում չկար դրա անհրաժեշտությունը, իսկ հետո՝ նպատակահարմարությունը։ Սա էր պատճառը, որ ես առաջարկում էի իմ մասնակցությամբ հանձնաժողովի քննարկումն իրականացնել արտակարգ դրության ավարտին, որպեսզի լսումներից հետո հնարավորություն ունենայի զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ անդրադառնալ, և մեր հանրությանը փոխանցել խնդրո առարկային վերաբերող ամբողջական տեղեկատվությունը»,- շարժառիթներն է ներկայացնում Սարգսյանը։

Վերջինս նշում է՝ երբ հրապարակ է նետվում «թեժ հաղթանակ, թե պարտություն Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային դիմակայելը», նման հարցադրումներ անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանակը և ինչ է պարտությունը որևէ պատերազմում։ Ակնհայտ է, որ պատերազմներն ինքնանպատակ չեն լինում, դրանք միշտ հետապնդում են քաղաքական նպատակներ։ Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ մեթոդներով։ Պաշտպանվող կողմի համար հաղթանակ է, երբ նա կարողանում է նվազագույն կորուստներով վիժեցնել հակառակորդի մտահղացումները։ Որևէ պատերազմի վերջնաարդյունքը չի կարող գոհացուցիչ լինել հարձակվող կողմի համար, եթե նա չի հասնում իր քաղաքական նպատակների գոնե մի մասի կատարմանը։

Հնարավոր չէր խուսափել պատերազմից, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր հայկական կողմի համար ընդունելի որևէ փոխզիջումային տարբերակի, պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների, իրենց երկրի կարգավիճակն ազատ կամքի արտահայտությամբ որոշելու իրավունքը։ Պատերազմից խուսափելու միայն մեկ ճանապարհ կար՝ գնալ միակողմանի զիջումների, ինչը, բնականաբար չէր էլ քննարկվում և անընդունելի էր։

Սերժ Սարգսյանը խոսում է Ադրբեջանի նպատակների մասին՝ գերնպատակը բանակցությունների ընթացքը փոխելն էր, ցանկանում էին ապացուցել, որ խնդիրն ունի ռազմական լուծում, իսկ որ բանակցություններն իրենց օգտին չէին ընթանում, լավագույնս ապացուցեց Իլհամ Ալիևը 2016 թվականին հոկտեմբերին Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ՝ խոստովանելով, որ միջազգային հանրությունը փակ դռների հետևում իրեն ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Նախագահը նշում է՝ Ադրբեջանը ցանկանում էր չեզոքացնել Արցախի՝ որպես հակամարտության կողմ լինելու հանգամանքը, որի ամենազորեղ ապացույցը 1994 թվականին ստորագրված եռակողմ հրադադարի պայմանագիրն է։

Ալիևը նաև ցանկանում էր պատերազմով բարձրացնել բանակի մարտական ոգին և ստեղծել ինչ-որ առասպել հաղթանակի մասին։ «Չստացվեց՝ շնորհիվ մեր քաջարի մարտիկների»,- ասում է Սարգսյանը։

Նա հայտարարում է՝ ցավալի է, որ արդեն 4 տարի հայկական բանակի անմարտունակության  մասին հորինվում են միֆեր։ Սարգսյանը ընդգծում է՝ որոշ թերացումներով հանդերձ ռազմաքաղաքական հրամանատրությունը քառօրյայում դրսևորել է իրեն լավագույնս, իսկ թերացումների ու դասերի վերաբերյալ առկա է ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ հույժ գաղտնի զեկույցը, որը հասանելի է եղել նաև հանձնաժողովի անդամներին։

Նախագահը շարունակում է՝ նախնական դիրքավորումը հնարավոր էր վերականգնել, բայց հավանականությունը մեծ էր, որ կունենայինք մի քանի տասնյակ նոր զոհեր։ Հնարավոր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և ընդլայնելով անվտանգության գոտի, հաջողության տարբերակը չէր բացառվում, բայց դա կլիներ արկածախնդրություն՝ հղի անկանխատեսելի հետևանքներով։

Հաշվի առնելով թվարկված հանգամանքները՝ Սերժ Սարգսյանը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար՝ հենվելով պաշտպանության բանակի հրամանատարների կարծիքների վրա, որոշում է կայացրել համաձայնել հրադադարի հաստատմանը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար