«Թուրքիան այլևս մեր գործընկերը չէ միջերկրածովյան տարածաշրջանի զարգացման գործում: Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի դաշնակից, անընդունելի գործողություններ է թույլ տվել դաշինքի դրոշի ներքո գտնվող նավի նկատմամբ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը,- տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Մակրոնը նշել է, որ Եվրոպան ունի «կարմիր գծեր», որոնք չպետք է հատվեն, մասնավորապես եվրոպական երկրների ինքնիշխանության հանդեպ հարգանք, միջազգային նորմերի պահպանում։

















