ԿԳԲ-ի և ոստիկանության աշխատակիցները սպառնացել են սպանել բելառուսական բողոքի ցույցի գլխավոր առաջնորդներից մեկին ՝ Մարիա Կոլեսնիկովային: Այս մասին քննչական կոմիտեին տված իր հայտարարության մեջ հայտնել է ինքը ՝ ձերբակալված ընդդիմադիր գործիչը: Բացի սպանության սպառնալիքի մասին հայտարարություններից, Մարիա Կոլեսնիկովան պահանջում է նաև քրեական գործ հարուցել առեւանգման դեպքի առթիվ:
Սեպտեմբերի 7-ին անվտանգության ուժերը բերման են ենթարկել նրան և փորձել են բռնի ուժով դուրս հանել երկրից ՝ Ուկրաինայի տարածք: Բայց նա պատռել է իր անձնագիրը, ինչի արդյունքում ուկրաինացի սահմանապահները հրաժարվեցին ընդունել նրան: Դրանից հետո Կոլեսնիկովան ձերբակալվեց ՝ իշխանությունը զավթելու գործով: Նա Մինսկի կալանավայրում է: Փաստաբան Մարիա Լյուդմիլա Կազակը պատմել է այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում բելառուսական բողոքի ցույցի հիմնական դեմքերից մեկի հետ։
Տեսանյութը դիտելու համար անցեք հղումով։
Նյութը՝ tvrain.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

















