Երկու օր անընդմեջ արևմտյան երկրների դիվանագետները հերթապահում են Բելառուսի ընդդիմության ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ, գրող Սվետլանա Ալեքսիևիչի տանը: Նրանց խոսքերով, իրենք դա անում են նրան հնարավոր հետապնդումներից պաշտպանելու համար:
Սեպտեմբերի 9-ի առավոտյան Ալեքսիևիչը բողոքել էր տան դռան, ինչպես նաև անհայտ համարներից իր բջջային հեռախոսին եկող զանգերից: «Համակարգող խորհրդի նախագահության կազմում իմ համախոհ ընկերներից այլևս չկան: Բոլորը կա՛մ բանտում են, կա՛մ գտնվում են արտերկրում: Նախ երկիրը մեզանից առևանգվեց, հիմա մեր լավագույններին են առևանգում: Բայց մեր փոխարեն կգան հարյուրավոր ուրիշները: Սա համակարգող խորհրդի ընդվզումը չէ, ողջ երկիրն է ապստամբում», – ասել է Ալեքսիևիչը:
Նրա հայտարարության հրապարակումից անմիջապես հետո եվրոպական մի քանի երկրների դիվանագետներ եկել էին գրողի տուն։ Նրանց թվում են ներկայացուցիչներ Լիտվայից, Լեհաստանից, Գերմանիայից, Սլովակիայից, Չեխիայից, Շվեդիայից:
«Մենք ազդանշաններ ենք ստացել այն մասին, որ անհայտ անձինք զանգահարում են նրա բնակարան, հավանաբար անվտանգության ծառայության կամ ոստիկանության ներկայացուցիչները: Մենք որոշեցինք, որ նրան կարող են կալանավորել, քանի որ Ալեքսիևիչը համակարգող խորհրդի վերջին անդամն է, ով չի կալանավորվել և չի հեռացել Բելառուսից», – ասաց Բելառուսում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասը: Դիվանագետներից մեկի խոսքով ՝ նրանք մտադիր են հերթապահել բնակարանում հերթափոխով, ներառյալ գիշերը:
Հաջորդ օրը ՝ սեպտեմբերի 10-ին, Ալեքսիևիչի տանը ավելացավ դիվանագետների թիվը, ովքեր եկել էին աջակցելու: Ինչպես նշում է Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեն, այս անգամ գրողի տանը հավաքվել էին 15 երկրների դիվանագետներ և ԵՄ ներկայացուցիչ: «Մենք շարունակում ենք պաշտպանել նրա անվտանգությունն ու բարեկեցությունը», – գրել է Լինդեն իր թվիթերում:
The world supports Svetlana Alexievich. Today even more diplomats joined the Nobel Laureate in her home in Minsk, Belarus. Sweden is there together with RO, BG, IT, LT, SK, NL, AT, LV, SA, PL, EE, FR, DE, CZ, EU, FI. We continue to monitor her safety and well-being. pic.twitter.com/jfPCSEOMJq
— Ann Linde (@AnnLinde) September 10, 2020
Նյութը՝ meduza.io, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

















